Հայաստանի ազատագրության Պֆալցյան ծրագիրը: 1699 թ. սեպտեմբերինԻսրայել Օրին և Մինաս վարդապետը ժամանեցին Դյուսելդորֆ, սակայն Հովհան Վիլհելմի հիվանդության պատճառով առժամանակ ստիպված էին երկար սպասել ընդունելության: Այդ ընթացքում Օրին մշակեց Հայաստանի ազատագրման իր առածին ծրադիրր, որր հայտնի է «Պֆալցյան ծրագիր» անունով:
Ծրագիրը կազմված էր դիվանագիտական բարձր հմտությամբ ու խորաթափանցությամբ: Այն վկայում է հեղինակի բազմակողմանի պատրաստվածության, աշխարհի քաղաքական անցուղարձերի, ռազմական գործի և արվեստի վերաբերյալ խոր ու բազմակողմանի գիտելիքների մասին; Հայ ազատագրական շարժման պատմության մեջ դա չուներ իր նախադեպը; Դա առաջին մշակված ծրագիրն էր, որ գործնական հողի վրա էր դնում ազատագրական շարժման գաղափարախոսությունը, դրան տալիս առարկայական բովանդակություն; Դրանով այն թևակոխեց ավելի գիտակցական ու կազմակերպված փուլ: