ԼԵՈ (Բաբախանյան Առաքել Գրիգորի), ծնվել է 1860 թվականի ապրիլի 14-ին Շուշիում: Պատմաբան, հրապարակախոս, գրող, գրականագետ։ Պրոֆեսոր (1925), ՀԽՍՀ գիտությունների և արվեստի ինստուտի (1930-ից՝ ՀԽՍՀ գիտությունների ինստիտուտ) իսկական անդամ (1925)։ Ավարտել է Շուշիի քաղաքային վերակազմյալ դպրոցը (1878)։ Շուշիում և Բաքվում աշխատել է նոտարային գրագիր, հեռագրիչ, «Արոր» տպարանի կառավարիչ, 1895–1906-ին՝ «Մշակի» (Թիֆլիս) աշխատակից ու քարտուղար, 1906-07-ին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա տեղափոխվել Թիֆլիս, նվիրվել գիտական աշխատանքի։ 1924-ից դասավանդել է ԵՊՀ-ում։ 1877-ից աշխատակցել է «Մշակ», «Արձագանք», «Արմենիա», «Մուրճ», «Հանդես ամսօրյա», «Տարազ», «Հորիզոն», «Համբավաբեր» և այլ պարբերականների, տպագրել հարյուրավոր քննադատական հոդվածներ, վիպակներ, պատմագիտական ու գրականագիտական ուսումնասիրություններ։ Տե´ս ավելին...