ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ
Հեռաուսուցման ծրագիր
ՆՊԱՏԱԿ
Ծրագրի նպատակն է ապահովել համապատասխան լսարանի համար թեմատիկ մասնագիտական կրթութիւն՝ կիրառելով հեռաուսուցման եւ դասական ուսուցման համակցուած մեթոդները:
ԼՍԱՐԱՆ
Ծրագրի մասնակիցներ կարող են լինել ՀՀ, ԼՂՀ եւ Հայ սփիւռքի մեր հայրենակիցները:
Ծրագրի իւրաքանչիւր խմբում կարող է մասնակցել առաւելագոյնը տասը ուսանող: Իւրաքանչիւր խումբ ունի իր դասախօսը, ով իրականացնում է խորհրդատուական բնոյթի աշխատանք:
ԹԵՄԱՆԵՐ
Ծրագիրը բաղկացած է մէկ ճանաչողական, տասը թեմատիկ փուլեր ընդգրկող դասաժամերից, որոնք հավասարաչափ բաշխւում են տասնմէկ շաբաթների միջեւ:
ՔՆՆԱՇՐՋԱՆ
ա) Երկու ընթացիկ եւ մէկ աւարտական առցանց քննութիւնները, որոնք անցկացւում են համապատասխան ձեւաչափով, նախապէս սահմանուած ժամերին: Առաջին ընթացիկ թեստային առցանց քննութիւնը տեղի է ունենում ուսուցման 7-րդ շաբաթուայ ընթացքում, երկրորդ ընթացիկ թեստային առցանց քննութիւնը տեղի է ունենում 13-րդ շաբաթուայ ընթացքում, իսկ աւարտական թեստային առցանց քննութիւնը տեղի է ունենում 14-րդ շաբաթուայ ընթացքում:
բ) Աւարտական աշխատանքի պաշտպանութիւնն անցկացւում է 15-րդ շաբաթուայ ընթացքում` բանաւոր ընթացակարգով, նախապէս ձեւաւորուած յանձնաժողովի միջոցով, համապատասխան ձեւաչափով, նախապէս սահմանուած ժամերին:
ԳՆԱՀԱՏՈՒՄ
№ |
ԱՆՈՒԱՆՈՒՄ |
ԵՐԲ |
ՀԱՐՑԵՐԻ ՔԱՆԱԿ |
ՄԷԿ ՀԱՐՑԻ ՄԻԱՒՈՐ |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻԱՒՈՐ |
ԿՐԵԴԻՏ |
1. |
1-ին ընթացիկ առցանց քննութիւն |
7-րդ շաբաթ |
40 |
0.1 |
4 |
1 |
2. |
2-րդ ընթացիկ առցանց քննութիւն |
13-րդ շաբաթ |
40 |
0.1 |
4 |
1 |
3. |
Աւարտական առցանց քննութիւն |
14-րդ շաբաթ |
100 |
0.1 |
10 |
2 |
4. |
Աւարտական աշխատանքի պաշտպանութիւն |
15-րդ շաբաթ |
- |
_ |
2 |
1 |
5. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ |
|
20 |
5 |
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՅՑ
Ծրագրի շրջանակներում իւրաքանչիւր խմբի ուսուցման ամբողջական ժամկէտը երեք ամիս է:
Ուսումը վճարովի է:
ԻՆՉՊԷ՞Ս ԳՐԱՆՑՈՒԵԼ
-
ուղարկել մեր ել. հասցէին կցուած տուեալների թերթիկի լրացուած տարբերակը,
-
հետեւելով յետագայ մեր կարգաւորումներին՝ սկսել ուսուցումը:
ՎԿԱՅԱԿԱՆ
Ծրագրի մասնակիցները ստանում են ԵՊՀ-ի կողմից տրուող աւարտական վկայական: