ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը և ˝Երիտասարդ համալսարականների միավորում˝ Հասարակական կազմակերպությունը  փետրվարի 27-ին կազմակերպել էին երթ դեպի Ծիծեռնակաբերդ` հարգելու 1988թ. փետրվարի 27-29 Ադրբեջանի ԽՍՀ  իշխանությունների կողմից կազմակերպած և իրականացրած Սումգայիթի հայ բնակչության կոտորածի հիշատակի օրը, որի ժամանակ զոհվեցին և խոշտանգվեցին հազարավոր հայեր, իսկ մի քանի հազարը` դարձան փախսատաններ: Հատկանշական է, որ երթի մասնակիցների հիմնական մասը երիտասարդ ուսանողներ էին, երթը նաև լուսաբանվեց հայակական մի շարք ԶԼՄ-ների կողմից: Երիտասարդ մասնակիցներին իրենց կոչով դիմեցին ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան պ.գ.դ., պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան բ.գ.թ., դոցենտ Գուրգեն Մելիքյանը և Սոցոլոգիայի ֆակուլտետի դեկան փ.գ.դ. Արթուր Մկրտիչյանը: Ելույթ ունեցողները ներկայացրին Սումգայիթյան ոճիրի պատմա-քաղաքական անցքերը` դատապարտելով այն: