Ս.թ. Դեկտեմբերի 11-ին տեղի ունեցաւ Սփիւռքի «Հայոց պատմութիւն» դպրոցական դասագրքերի պատրաստման շուրջ հերթական նիստը: Ներկայ էին ոչ միայն դասագրքերի պատրաստման հեղինակային ողջ կազմը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնեանի գլխաւորութեամբ, այլ նաեւ Լիբանանից ժամանած տեղի յանձնախմբի ներկայացուցիչներ Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան տնօրէն Յակոբ Հաւաթեանը եւ Արսլանեան ճեմարանի տնօրէն Տիգրան Ճինպաշեանը: Քննարկման ընթացքում իրականացուել են դասարանների թեմատիկ ծրագրերի քննարկումներ, ինչպէս նաեւ յստակեցուեցին վերջնաժամկէտները, երբ լիբանանեան գործընկերներին կը ներկայացուեն առաջին դասագրքերը:
|