Ս.թ. Ապրիլի 22-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցաւ ԵՊՀ Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի գիտական խորհրդի № 3/2016 նիստը: Բացման խօսքով հանդէս եկաւ տնօրէն Արամ Սիմոնեանը: Օրակարգում ընդգրկուած էին ՀՀԻ 2016 թ. գործունէութեան ծրագրի նախագծի հաստատման, Հայ-վրացական առնչութիւնների բաժնի վարիչ գիտ. աշխատող պ.գ.թ. Ռուզաննա Յարութիւնեանի «Հայկական սկզբնաղբիւրները Վրաց թագաւորութեան մասին (5-10-րդ դարեր)» նիւթերի քրեստոմատիական ժողովածուի տպագրութեան երաշխաւորման եւ ընթացիկ այլ հարցեր: Ներկայացնելով օրակարգը՝ Սիմոնեանը ընդգծեց տարեկան նոր ծրագրերի մշակման հարցում ինստիտուտի որդեգրած կիրառական նշանակութեան հետազօտական ուղղուածութեան սկզբունքների պահպանման կարեւորութիւնը: Ինստիտուտի բոլոր բաժինների ներկայացուցիչները հանդէս եկան զեկոյցներով՝ ներկայացնելով բաժինների 2016 թ. հետազօտութեան հայցուող ծրագրերը: Առանձին դիտարկումներից յետոյ ՀՀԻ 2016 թ. գործունէութեան ծրագրային նախագիծը հաստատուեց:
|