Ս.թ. Հոկտեմբեր 13-14-ը Երեւանի պետական համալսարանում տեղի կ'ունենայ Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան Հայկական համայնքների բաժանմունքի հետ համատեղ Սփիւռքագիտութեան ամբիոնի կազմակերպած «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹԵԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓԻՒՌՔԸ» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի հիմնական նպատակը Ռուսաստանի հայկական սփիւռքի արդի փուլի համայնապատկերի, կազմակերպական կառուցուածքի, ազգային ինքնութեան պահպանութեան մարտահրաւէրների, սփիւռքայնացման արդի միտումների եւ Հայաստանի Հանրապետութեան հետ ռուսահայութեան կապերի վերաբերեալ քննարկումն է, առկայ գիտական հետազօտութիւնների համախմբումը, ինչպէս նաեւ Ռուսաստանի հայերի խնդիրներով զբաղուող ՀՀ եւ արտերկրի գիտնականների միջեւ երկխօսութեան խրախուսումը: Գիտաժողովի թեմաներն են.
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են լինելու հայերէնը, ռուսերէնը եւ անգլերէնը: Գիտաժողովի անցկացման վայրը՝ ԵՊՀ Պալեանների անուան դահլիճ (2-րդ մասնաշէնք, 5-րդ յարկ): Կից՝ գիտաժողովի ծրագիրը: |