ԵՊՀ Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտը շարունակում է Սփիւռքում հայապահպանութեանը միտուած կրթական իր ծրագրերը, որոնցից առաւել առանցքային դիտարկուող հեռաուսուցման ծրագիրը Լիբանանից, Կանադայից, Ռուսաստանից զատ նոր սահմաններ է հատում: Սոյն թուականի Յունուարից Սիրիայի Հալէպ քաղաքի մեր հայրենակից կրթական մշակների, լրագրողների եւ պարզապէս 15 հետաքրքրուած հայ մարդկանց համար գործակցաբար Սիրիայի Համազգայինի շրջանային վարչութեան հետ սկսուել է «Հայոց պատմութեան հիմնահարցեր» հեռաուսուցման ծրագիրը: «Մեզ համար ծրագրի այս հանգրուանը բաւականին յուզիչ եւ միւս կողմից էլ աւելի պարտաւորեցնող է»,- նշեց ՀՀԻ փոխտնօրէն, ծրագրի ղեկավար Մհեր Յովհաննիսեանը: Կարեւոր է այն հանգամանքը, որ պատերազմական շրջան ապրող մեր հայրենակիցների համար ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնեանի հրահանգով ծրագիրը իրականացւում է բացարձակ անվճար: «Այն լինելու է անհրաժեշտութեան դէպքում շարունակական՝ պահպանելով արդէն արձանագրուած սկզբունքները», - մեր հարցմանն ի պատասխան նշեց պարոն Սիմոնեանը:
Այսօր՝ Փետրուարի 17-ին, արդէն կայացաւ առաջին առցանց ընթացիկ քննութիւնը, որին մասնակիցները բաւականին պատասխանատւութեամբ մօտեցան՝ արձանագրելով բարձր արդիւնքներ:
Վերադառնալ