Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել

  2017 թուականի Մարտի 3-ին Երեւանի պետական համալսարանում տեղի ունեցաւ Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի 2016 թուականի գործունէութեան հաշուետւութեան նիստը, որը նախագահում էր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնեանը, ներկայ էին ՀՀԻ փոխտնօրէնն ու բաժինների, լաբորատորիաների ղեկավարները: Օրակարգում քննարկուել են ՀՀԻ 2016 թուականի 8 բաժինների կողմից իրականացրած գիտահետազօտական, հրատարակչական, համացանցային գործունէութեան, բաժինների առաքելութեան, կրթական ծրագրերի ու Սփիւռք-Հայրենիք փոխյարաբերութիւնների ուղղութեամբ  ծաւալուած աշխատանքները: Արձանագրուեցին բաժինների կողմից տարբեր ծրագրերի շրջանակներում գրանցուած ձեռքբերումները, առկայ խնդիրները, բացթողումները:

 Հաշուետու տարուայ ընթացքում ՀՀԻ կողմից հրատարակուել է 13 մենագրութիւն, 35 յօդուած, 2 քարտեզ, 9 զեկուցումների թեզիս: Առանձին ներկայացուեց եւ քննարկուեց «Հայոց պատմութեան հիմնահարցեր» հեռաուսուցման ծրագիրը, որի շրջանակներում  մէկ տարուայ կտրուածքով Լիբանանից վերապատրաստման կուրս է անցել 12 մասնակից: Այնուհետեւ ներկայացուեց «Ցեղասպանագիտութիւն» եւ Սփիւռքագիտութեան ամբիոնի հետ համատեղ իրականացուող «Հայագիտութիւն» մագիստրոսական ծրագրերը: Երկու մագիստրոսական ծրագրերում 2016/2017 ուստարում ընդունուել է 12 ուսանող, որից 3-ը՝ սփիւռքահայ: Ծրագրերի շրջանակներում արդէն իսկ առկայ են մասնագիտական ձեռքբերումներ. Ցեղասպանագիտութիւն մագիստրոսական ծրագրի 2016 թուականի շրջանավարտներից մէկը այժմ ուսումը շարունակում է ՀՀ ԳԱԱ Ցեղասպանութիւն թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրայում, իսկ Հայագիտութիւն մագիստրոսական ծրագրի շրջանակներում մէկ շրջանավարտ դասաւանդում է Բէյրութի Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանեան ճեմարանում:

 Միւս  հաշուետու աշխատանքը 2016 թ. «Հայագիութեան հարցեր» հանդէսի 3 հատորի կազմումն ու տպագրութիւնն էր, որտեղ ներառուած են աւելի քան 60 գիտական յօդուածներ, գրախօսութիւններ:

 Քննարկուեց  ՀՀԻ կողմից իրականացրած (Հայկական աշխարհը համացանցում) եւ աշխատակիցների կողմից մասնակցած այլ գիտաժողովները: Ներկայացուեց նաեւ ԵՊՀ հայագիարական հետազօտութիւնների ինստիտուտում գործող Հայագիտական  մասնագիտական գրադարանի աշխատանքները. առկայ է աւելի քան 2500 անուն գիրք: Գրքերը նուիրատւութիւններ են Հրաչիկ Սիմոնեանի եւ Արամ Սիմոնեանի անձնական գրադարանային ֆոնդից, ինչպէս նաեւ ԵՊՀ եւ Հայաստանի  այլ  հայագիտական կառոյցներից:

 Օրակարգի միւս հարցը 2017 թուականի նախատեսուելիք գործունէութեան ռազմավարութիւնն էր, գիտական գործունէութեան եւ տարբեր նախագծերի քննարկումը: Արդիւնքում իւրաքանչիւր ստորաբաժանման ղեկավար, ըստ յստակ սահմանուած ժամկէտների, հիմնավորումների եւ ակնկալուող արդիւնքների, ներկայացրեց իրականացուելիք թեմատիկ հետազօտութիւնների հետ կապուած նախագծերը եւ խնդիրները նորագոյն մեթոդների վրայ հիմնուած Հայաստանի հնագիտական յուշարձանների ուսումնասիրութեան, հայ-վրացական միջպետական յարաբերութիւններում գոյություն ունեցած տնտեսական բարդոյթների եւ խոչընդոտների, Վրաստանին վերաբերող Հայկական պատմական աղբիւրների ուսումնասիրութեան, Հայաստանում քրդագիտութեան ոլորտին առնչուող հիմնախնդիրների, արդի քաղաքական տարածաշրջանային գործընթացների Հայոց ցեղասպանութեանը վերբերող արխիւային փաստաթղթերի ուսումնասիրութեան, հայ-գերմանական յարաբերութիւնների պատմութեան լուսաբանման, 15-17-րդ դարերում Համշէն գաւառի վերաբերող շատ կարեւոր պատմական եւ լեզուական փաստերի, իրադարձութիւնների ուսումնասիրութեան, հայկական արդի Սփիւռքի ներկայացման, կառուցուածքի ճանաչման խնդիրների շուրջ: Հայաստանի պատմական աշխարհագրութեան եւ քարտեզագրութեան հիմնախնդիրների լուսաբանման շրջանակներում կը կատարուի քարտեզների, սխեմաների եւ նկարների հաւաքման, մշակման եւ դասակարգման ուղղութեամբ համակողմանի ուսումնասիրութիւններ: Վիրտուալ հայագիտութեան եւ տեղեկատւութեան բաժնի աշխատանքների  շրջանակներում կը շարունակուի հակահայ ուղղուածութեան գիտական կամ գիտահանրամատչելի բովանդակութեան նիւթեր տարածող ադրբեջանական եւ թուրքական կայքերում շարունակական մշտադիտարկում, առկայ նիւթերի արխիւաւորում եւ դրանց հասցէագրում ոլորտի համապատասխան մասնագէտներին, պատասխան հրապարակումների տարածում: Նախատեսւում է քննութեան առնել նաեւ  Հայոց պետականութեան 21-րդ դարասկզբի ներքին եւ արտաքին համալիր հիմնախնդիրների ուսումնասիրութիւն՝ կատարելով մեր պետականութեան պատմութեան արդի փուլի գնահատում: 

 2016 թուականի հրատարակուած մենագրութիւնների ցանկ

 1. Варданесова Татьяна.

Культура хачкаров Арагацотна и Котайка  IХ – ХVII вв. \\ ЕГУ, Ереван. 2016. 191 с.

2. Саядов С.(Составитель),

Собрание актовь, относящихся к обозрению истории армянского народа (часть II), ЕГУ изд., Ереван, 2016 г.

3. Саядов С.(Составитель),

  Собрание актовь, относящихся к обозрению истории армянского народа (часть III), ЕГУ изд., Ереван, 2016 г.

 4. Саядов С.(Составитель),

  Собрание актовь, относящихся к обозрению истории армянского народа (часть VI), ЕГУ изд., Ереван, 2016 г.

5.Բայրամյան Հրաչիկ /վրացերենից թարգմանեց/, Նոդար Դումբաձե, Հավերժության օրենքը; Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը, Անտարես, Երևան, 2016, 452 էջ:

 6. Բայրամյան Հրաչիկ, Լևոն Մելիքսեթ-Բեկ. «Վարդապետք հայոց հյուսիսային կողմանց» և նրանց ինքնությունը, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2016, 287 էջ  

7. Գիւզալեան Գ.,

  Պատմութիւն Մերձաւոր Արեւելքի եւ Հայաստանի, հտ. 1, Եր., ԵՊՀ հրատ., 2016 

 8. Գրիգորյան Սարգիս,

 «Իսլամական պետություն: Ակունքներից մինչև խալիֆայության հռչակում», Երևան (ԵՊՀ հրատարակչություն) 2016.-236 էջ:

 9. Եղիազարյան Արման,

  Աշոտ Երկաթ. Թագավոր Հայոց, Եր., ԵՊՀ հրատ., 2016 

 10. Հարությունյան Բաբկեն,

  Հայոց Արևելից կողմերի և Աղվանքի պատմության հարցեր, Եր., ԵՊՀ հրատ., 2016 

 11. Հարությունյան Ռուզաննա,

  Հայկական սկզբնաղբյուրները Վրաստանի մասին Ե-Ժ դդ., Եր., ԵՊՀ հրատ., 2016 

12. Սարգսյան Անի, Սաֆարյան Ալեքսանդր, Սահակյան Լուսինե, Օսմաներենի դասագիրք, ԵՊՀ հրատ., Երևան, 2016, 324 էջ։

13.Վիրաբյան Վանիկ,

Հայ-վրացական ռազմաքաղաքական հարաբերությունները 1918-1921 թթ., ԵՊՀ հրատ., 2016, 806 էջ ։


Վերադառնալ