Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ
Նորութիւններ
Սոյն թուականի Մարտի 20-ին Երեւանի պետական համալսարանի Պալեանների անուան դահլիճում մեկնարկեց Հայաստանի պատմագէտների միութեան կողմից կազմակերպուած «Պատմագէտների դպրոց 2017» մասնագիտական հնգօրեայ դպրոցը: Նշենք, որ պատմագէտի կրթութեամբ բակալաւրի, մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի մասնակիցները այս օրերի ընթացքում հնարաւորութիւն կը ստանան լսելու ոլորտի մասնագէտների դասախօսութիւնները:
Դպրոցի բացմանը ներկայ էին ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի տնօրէն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնեանը եւ Հայաստանի պատմագէտների միութեան գործադիր տնօրէն, ԵՊՀ հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի փոխտնօրէն, պ.գ.թ. Մհեր Յովհաննիսեանը, :
Բացման խօսքով հանդէս եկաւ Մ. Յովհաննիսեանը, ով խօսեց դպրոցի նպատակների, իրենց առջեւ դրուած խնդիրների մասին: «Դասընթացը նպատակ ունի թիրախային դասախօսութիւնների միջոցով զարգացնել ապագայ պատմագէտների մասնագիտական հմտութիւնները, նպաստել մասնագիտական զարգացմանը՝ լսարանային ձեւաչափից եւ դասախօսական չափանիշներից դուրս: Ցաւօք սրտի, այն մշակոյթը, որ ժամանակին եղել է սեմինարիների, բաց քննարկումների տեսքով, այսօր գրեթէ բացակայում է, եւ «Հայաստանի պատմագէտների միութիւն» ՀԿ-ն իր առջեւ խնդիր դրեց լրացնելու այդ բացը՝ նպատակ ունենալով դառնալ հայ պատմագէտների դաշտի միաւորիչ կառոյց: Պէտք է նշեմ, որ «Հայաստանի պատմագէտների միութիւն» ՀԿ-ն գործում է 2016 թուականից: ՀԿ-ն ունի իր պաշտօնական կայքը՝ հaa.am: 2016 թուականից առ այսօր ՀԿ-ին անդամակցում են 90-ից աւելի ոլորտի մասնագէտներ, ովքեր հաւատում են, որ մենք կարող ենք միասնական աշխատել ու մասնագիտական ոլորտում լուրջ առաջընթաց գրանցել»,-նշեց Մ. Յովհաննիսեանը:
Նա նաեւ հորդորեց մասնակիցներին լինել ակտիւ, կատարել քննարկումեր դասախօսների հետ, բարձրաձայնել իրենց յուզող խնդիրները, առաջարկել լուծումների իրենց տեսլականը:
Աշոտ Մելքոնեանն էլ իր հերթին ողջունեց մասնակիցների դասընթացին իրենց ցուցաբերած հետաքրքրութեան եւ մասնակցութեան համար: Նշեց, որ զանազան ձեւաչափերով երլոյթներ ունեցել է ուսանողութեան առջեւ, բայց հաղորդակցուելու օնլայն ձևաչափով առաջին անգամ է ելոյթ ունենում: Նա բարձր գնահատեց նման հնարաւութիւնը, կարեւորեց դասընթացը, քանի որ պատմագէտի մասնագիտութիւնը մեծ նշանակութիւն ունի գիտաքաղաքական առումով: Առանց հասարակութիւն եւ պատմաբաններ փոխադարձ կապի, առանց գաղափարական խնդիրների առաջադրման եւ լուծման հնարաւոր չի աշխարհաքաղաքական այս տարածաշրջանում պատկերացնել հայ ժողովրդի գոյատեւման հնարաւորութիւնը: Այնուհետեւ Մելքոնեանը սկսեց իր դասախօսութիւնը, որը վերաբերում էր Հայկական պետութեան ողնաշարի՝ հայոց պետականութեան հիմնախնդրներին:
Նշենք, որ դասընթացին օնլայն ձեւաչափով մասնակցում են Արցախի, Վանաձորի պետական համալսարանների եւ Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճիւղի պատմագէտ ուսանողները:
Յաւելենք, որ դասընթացի վերջում մասնակիցները կը ստանան մասնակցութեան հաւաստագիր:
Վերադառնալ
Շատ դիտել են