Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի աշխատակիցը սույն թվականի մարտի 10-ին ՀՀ Պետական պահպանության ծառայության ղեկավարության հրավերով անցկացրեց կառույցի սպայական անձնակազմի հետ սեմինար-դասախոսություն "Հայոց պատմության և պետականության հարցերի շուրջ" խորագրով: Դատելով դասախոսության ընթացքում ծավալված հետաքրքիր բանավեճ-երկխոսությունից` կարծում ենք, որ սեմինար-դասախոսությունը ստացվեց: Ավելին, ՀՀԻ-ի և ՀՀ ՊՊԾ-ի համապատասխան ներկայացուցիչների միջև ձեռք բերվեց նոր սեմինարներ անցկացնելու վերաբերյալ համաձայնություն և մշակվեց կոնկրետ թեմաների ցանկ: |