Երեւանի պետական համալսարանի Հայագիտական հետազօտութիւների ինստիտուտի «Ցեղասպանագիտութիւն» մագիստրոսական ծրագրի ուսանողները սոյն թուականի Նոյեմբերի 21-ին հանդիպում-քննարկում ունեցան Աւստրիայից ժամանած սփիւռքահայ իրաւաբան, միջազգային օրէնքի ասպիրանտ, Հայոց ցեղասպանության փորձագէտ եւ ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների գերագոյն յանձնակատարի գրասենյակի աշխատակից Գէորգ Յակոբճեանի հետ: Յակոբճեանն ուսանողների հետ զրուցեց իրենց աւարտական թեզիսների թեմաների ու դրանց արդիականութեան շուրջ: Տուեց մասնագիտական խորհուրդներ եւ խոստացաւ օգնել ուսանողներին իր տրամադրութեան տակ գտնուող թեզիսների լրացուցիչ գրականութեան ցանկով: Տեղի ունեցաւ մտքերի փոխանակում, ինչպէս նաեւ առիթ ստեղծուեց ուսանողների համար, որպէսզի նրանք ծանօթանան Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ փոխհացուման ուղղութեամբ միջազգային ու եւրոպական ատեաններում տարուող աշխատանքներին: |