Սեպտեմբերի 17-ին` ժամը 1000-ին, ԵՊՀ Գիտխորհրդի նիստերի դահլիճում (Կենտրոնական մասնաշենք՝ 5-րդ հարկ) կանցկացվի ԵՊՀ գիտական խորհրդի
ընդլայնված նիստ և գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին: Ողջույնի խոսքով հանդես կգան ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Կլինեն ՀՀ անկախությանը նվիրված զեկույցներ պատմամշակութային և քաղաքագիտական թեմաներով: Լիագումար նիստից հետո (սկսած 14:30-ից) գիտաժողովը զուգահեռաբար կշարունակվի ԵՊՀ պատմության ֆակուլտետի (Աբովյան 52) և ԵՊՀ Պալյանների անվան դահլիճներում (Ալ. Մանուկյան 1, 4-րդ հարկ): |