Հին և նոր հազվագյուտ և արժեքավոր գրականություն, հայագիտական գրքերի մեծ պահանջարկՕրեր առաջ դուք ինձ նվիրեցիք իսպանացի գրող Գոնսալո էռնանդես Գուարչի «Հայոց կտակ» գիրքը, որը զարմանալի գործ է: Իսպանացի հեղինակը, ով ծնվել է 1945 թվականին, ինչպիսի մանրամասնությամբ վավերագրական ճշմարտություններ է ներկայացնում գեղարվեստական վեպում: Ինչ վարպետորեն է նա զարգացնում բումերանգի օրենքը' մերկացնելով Եվրոպայի ղաժան ներգրավվածությունը Թուրքիայի սահմռկեցուցիչ հանցագործություններում: Սա ևս մեկ հայացք է ղրսից. բոլորովին նոր կողմից, ներկայացվում է մի պատմություն, որը վերաբերում է հայերին, թեպետ գլխավոր հերոսները ֆրանսիացի դիվանագետներ են և լրագրող: Այնպիսի մանրամասներ են ներկայացվում օտարների կենսագրության միջոցով, որ մենք էլ մեզ համար բավական նոր բաներ ենք բացահայտում այն չարագուշակ տարիների մասին: Եվ ինչ հիանալի թարգմանություն է. որ փայլուն իրականացրել է Մերի Սուքիասյանը: Եվ հետաքրքիր է իննսուն տարի առաջը և այսօրը համեմատել, ինչպե՛ս կարող ենք այդչափ հեռու տարիները իրար գումարել, ագուցել: -Կարող ենք. բայց ես ուզում եմ սկսել այսօրվանից: Գուարչի այս գիրքը եղեռնի մասին եռագրության երկրորդ մասն է: Առաջինը մենք չենք հրատարակել, կոչվում Է «Հայկական տոհմածառ», հիմա Մերի Սուքիասյանը թարգմանում է եռագրության երրորդ հատորը: Բնական է, մենք դեռ չենք կարդացել, բայց թարգմանիչը հիացած Է, սա նույնպես մենք ենք հրատարակելու: Բացառիկ մարդ է Գուարչը: Ես նրա հետ նամակագրական կապի մեջ եմ, չեք պատկերացնում, թե նա ինչպիսի հարգանք ունի մեր ժողովրդի, մեր պատմության հանդեպ: Նրա փոքրիկ գրությունները կարդում եմ և զգում եմ, որ նա հենց այնպես չէ. որ սկսել Է գրել այդ եռագրությունը, որովհետև իրապես մեծագույն հարգանքով է լցված հայ ժողովրդի հանդեպ և մեծ վիշտ է ապրում նրան պատուհասած դժբախտությունների համար: Իմ տնօրինության տասներեք տարիները շատ բարդ Էին: Գիտեք, որ հրատարակչությունները ֆինանսական, հովանավորչական հարցերի հետ կապված լուրջ դժվարություններ ունեն, այս պատճառով շատերը իրենց դեմքը կորցրեցին, կուլ գնացին այլ գրականություն տպագրելու պահանջարկին, բայց Երևանի պետական համալսարանի հրատարակչությունը տպագրում է բացառապես ուսումնագիտական գրականություն, և ցուցանիշները շատ բարձր են, օրինակ, անցյալ տարի համարյա երկու հարյուր անուն գիրք ենք տպել, ինչպես տեսնում եք, այս գրապահարանի մեջ մանր մունր գրքեր չեն. հիմնականում մեծ արժեք ներկայացնող ստվարածավալ գրքեր են: Իմ կարծիքով այսօր ամենաշատ օգնության կարոտ բնագավառը հայագիտությունն է: Նման գրքերը միշտ մեծ պահանջարկ են ունենալու, որքան էլ թվա, թե նրանց ընթերցողների թիվը քիչ է: Այնպես որ, հայագիտությունն առաջնահերթ է, և շատ կարևոր ու անհրաժեշտ քայլ Էր համալսարանում Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ ստեղծելու մասին որոշումը: Համալսարանի ռեկտոր, ՀՀ ԳԱՍ թղթակից անդամ Արամ Սիմոնյանի այս նախաձեռնության արդյունքում ընդամենը չորս-հինգ տարվա ընթացքում մի քանի տասնյակ գիրք Է լույս տեսել, տարբեր լեզուներից թարգմանություններ, օտար լեզուներով գրքեր: Թարգմանական գրականության հրատարակումը այսօր խիստ արդիական նշանակություն ունի, մի կողմից' հայերեն լեզվով ներկայացնում ենք օտար աղբյուրներում մեր մասին հավաքված բավական հարուստ ժառանգություն, մյուս կողմից՝ տարբեր լեզուներով հրատարակված գրքերը միջազգային լսարանին ներկայացնելու առումով շատ կարևոր են: Այս տարվա համար նույնպես բավական հայտեր ունենք: Այս ինստիտուտը իր ծավալած ակտիվ գործունեությամբ նպաստում Է հայագիտության զարգացմանը: Եթե գիտահետազոտական աշխատանքների գծով գերիշխում են հայագիտությունը և հումանիտար գիտությունները, ապա ուսումնական գրականության ասպարեզում մեծ տեղ Է տրված բնական գիտություններին: Ի դեպ, վերջերս հայտնաբերվեց Ջեյմսի հոգեբանության դասագիրքը, որը լույս Է տեսել 1920 թվականին, այն օրը, երբ Ալեքսանդրապոլում հիմնադրվել Է համալսարանը: Գիտեք, որ Երևանում հարմար շենք չի գտնվել, այդ պատճառով համալսարանը հիմնել են Ալեքսանդրապոլում: Հիմնադրման օրը. 1920 թվականի հունվարի 31-ին. լույս Է տեսել առաջին թերթը, որը համարում ենք առաջին հրատարակչական նմուշը, այդ օրվանից և համալսարանն Է գործել, և հրատարակչությունը: Ահա այս թերթի ու Ուիլյամ Ջեյմսի գրքի հրատարակության փաստի հայտնաբերմամբ պարզվեց, որ իրականում հրատարակչությունը 92 տարեկան Է: ԵՊՀ հիմնադիր դասախոսներից Սիրական Տիգրանյանը թարգմանել Էր ամերիկացի նշանավոր փիլիսոփայի «Հոգեբանություն» ուսումնամեթոդական ձեռնարկը և այղ առարկայի իր դասախոսությունը: Նույն 1920 թվականի հոկտեմբերին Պատմալեզվաբանական ֆակուլտետի դեկան, մի քանի ամիս անց համալսարանի ռեկտոր նշանակված նշանավոր հայագետ Հակոբ Մանանդյանը որոշում Է կայացնում «Հատուկ ուշադրություն դարձնել դասախոսությունների հրատարակության, ինչպես և պարբերական գիտական հանդեսի և գիտական մոնոգրաֆիկ աշխատանքների տպագրության վրա»: Հատկացվում Է 19 մլն 610 հազար ռուբլի: Համալսարանի հրատարակչությունը լավ սկիզբ Է ունեցել ինչը շատ պարտավորեցնող Է: Եվ այնպիսի հիանալի գրքեր են հրատարակվել հենց առաջին իսկ տարիներից, Հովհաննես Նավակատիկյանը' «Դետերմինատոր» դասագրքի հեղինակը. Գերմանիայում կրթություն ստացած ֆիզիկոս Էր. «Մարդակազմություն» դասագրքի հեղինակ Վահան Արծրունին Փարիզում կենսաբանական կրթություն Էր ստացել, «Կաթնատնտեսություն» գրքի հեղինակ Սարգիս Աբովյանն ավարտել էր Լայպցիգի և Հալլեի համալսարանները, «Ձեռնարկ քանակական անալիզի» դասագիրքը գրել Էր Բեռլինի և Սանկտ Պետերբուրգի համալսարաններն ավարտած քիմիկոս Հ. Ակունյանը: Շարունակենք' ագրոքիմիկոս, մանրէաբան Պապա Քալանթարյան, բժիշկ Գրիգոր Արեշյան, քիմիկոս Լևոն Ռոտինյան, ֆիգիկոս Հարություն Անժուր, նշանավոր հայագետներ Հրաչյա Աճաոյան. Մանուկ Աբեղյան, Հակոբ Մանանդյան, Լեո, Արսեն Տերտերյան...Ահա թե ինչ մակարդակ են ունեցել հենց աոաջին իսկ գրքերը: Հրատարակչության ամենամեծ հաջողությունը բառարանագրության ասպարեզում է: Այն ունի թե գիտական, թե ուսումնական նշանակություն: 1927 թվականին սկսվեց հայ լեզվաբանության անկյունաքարերից մեկը կազմող Հրաչյա Աճաոյանի «Հայերեն արմատական բառարանի» հրատարակությունը՛ ապակետիպ եղանակով, քանի որ տասնյակ լեզուների տառերը ձուլել այդ տարիներին անհնար էր: Բառարանը շարվածքով լույս տեսավ 1970 թվականին: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին սկսվեց Աճաոյանի երկրորդ կոթողային աշխատության՛ «Հայոց անձնանունների բառարանի» հրատարակությունը: Բառարանագրության ասպարեզում հայտնի այլ գրքեր նույնպես հրատարակվել են համալսարանի հրատարակչության կողմից: «Հայաստանի տեղանունների բառարանը» 2002 թվականին արժանացավ ՀՀ Նախագահի մրցանակին: Հայաստանի տեղանունների ստուգաբանությունն առաջինն արել Է Մովսես Խորենացին, այնուհետև՝ Դևոնդ Ալիշանը և ուրիշներ: Աճաոյանն անգամ ասել է, թե այդ գործն իրականացնելու համար սովորական կյանքին պիտի ավելացնել մի քանի տասնյակ տարիներ: Եվ ահա գիտնականների խումբը՝ Թ. Հակոբյան, Ստ. Մելիք-Բախշյան. Հ. Բարսեղյան, իրականացնում է այդ գործը: Հինգ հատորանոց բառարանի երկու հատորները հրատարակելուց հետո, ֆինանսների բացակայության պատճառով երրորդի շարվածքը ութ տարի մնում է հրատարակչությունում, և միայն Կյուլպենկյան հիմնարկության հայկական բաժնի ղեկավար Զավեն Եկավյանի աջակցությամբ հաջողվեց ավարտել նաև երրորդ, չորրորդ և հինգերորդ հատորների տպագրությունը: «Հայկական մատենաշար Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության» գրահրատարակչական հիանալի գործունեության արդյունքում ԵՊՀ հրատարակչությունը լույս է ընծայել 130 անուն հայագիտական գրքեր: Մի մատենաշարի մասին նույնպես անպայման պիտի խոսվի: Չգիտեմ ուր կհասնի այդ հիանալի նախաձեռնությունը, որի արդեն 16-րդ հատորը տպագրության մեջ է: Այն կոչվում է «Մատենագիրք Հայոց», որը նույնպես նախաձեռնել է Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության հայկական բաժանմունքի երկարամյա տնօրեն Զավեն Եկավյանը: Յուրաքանչյուր հատորը 1000-1200 մեծադիր էջ քննական բնագրեր են, այսինքն՝ մեր հայկական մատենագրության բացառիկ և հավերժական արժեք: Ի մի են բերվում 5- 18-րդ դարերի հայ մատենագրության քննական տեքստերը, համեմատված է երեքից ութ սկզբնաղբյուրների հետ: Նախատեսվում է տպագրել հիսուն հատոր: Հիմա թե ինչքան կտևի և ով կավարտի այն, միակ ցանկությունս այն Է, որ այս հիանալի գործը անպայման ավարտին հասցվի: Որովհետև, եթե դա ամբողջանա, մեր ամբողջ հին մատենագրությունը հիսուն հատորի մեջ ամփոփված կունենանք Այն լույս էր տեսնամ Անթիլիասում. Լիբանանում: Բարեբախտաբար, Հայաստանում մենք արդեն կարող ենք տպագրական բարձր որակ ապահովել, երկու հատոր տպագրել ենք Նաիրի հրատարակչության տպարանում, և դրանք որակով բացարձակապես չեն զիջում Լիբանանում տպագրված հատորներին: Շատ կարևոր Էր, որ տպագրությունը տեղափոխվեց Երևան, որովհետև գրքերի առաքումը շատ բարդ խնդիր Էր, իսկ պահանջարկը հիմնականում այստեղ Է: Հազար տպաքանակով տպագրված այդ ահռելի քանակությունը Անթիլիասի պահեստներում լցված Է, մինչդեռ դրանք Երևանում տպագրելով՝ մենք միանգամից գիրքը մոտեցնում ենք ընթերցողին: Զավեն Եկավյանը, ցավոք, անցավ կենսաթոշակի. բայց հուսով եմ նրան փոխարինող Աստղիկ Չամքերթենը, ով Պողոս Նուբար փաշայի ծոռն Է, կշարունակի նրա գործը: Մի կարևոր նախաձեռնություն ևս: Հրատարակչությունը որոշեց լույս ընծայել մեր ականավոր հայագետ Հրաչյա Աճաոյանի բոլոր անտիպ գործերը: Հրատարակվեցին չորս կարևոր ուսումնասիրություններ: «Քննություն Կիլիկիայի բարբառի» մեծարժեք ուսումնասիրությունն ընդգրկում Է Զեյթունի, Սվեդիայի (Մուսա լեռ) և Հաճընի բարբառները Բացի լեզվաբանական հետազոտություն լինելուց՛ գրքում զետեղված են նաև աշխարհագրական և վիճակագրական տեղեկություններ, գրական նմուշներ, բառարան, մատենագիտություն և այլն: Լինելով բազմակողմանի հայագետ Աճաոյանն ուներ նաև պատմական և ազգագրական անտիպ գործեր: Լույս տեսան «Հայոց պատմություն, հյուսված ընդ-հանուր պատմության հետ» և «Պոլսահայ անգիր բանահյուսությունը» գրքերը: Եվ, որ ամենակարևորն Է, ավարտին հասցվեց Աճաոյանի լեզվաբանական մեծագույն ուսումնասիրության «Լիակատար քերականություն հայոց լեզվի, համեմատությամբ 562 լեզունների» տպագրությունը: Վերջին իններորդ հատորն Աճառյանը թողել էր ձեռագիր և սևագիր վիճակում: Հատորն ընդգրկում Է շատ կարևոր երեք բաժիններ իմաստաբանություն, բառաքննություն, շարահյուսություն: Շատ եմ կարևորում նաև Նիկողայոս Ադոնցի երկերի հրատարակությունը: Նախատեսել Էինք հինգ հատոր, բայց գրքի կազմողը, մեր անվանի պատմաբան Պետրոս Հովհաննիսյանը, վեցերորդ հատորն էլ պատրաստեց, շատ գործեր ռուսերենից և ֆրանսերենից աոաջին անգամ են թարգմանվել: Պատկերացրեք' հինգերորդ հատորի հիմնական մասը՝ 400 Էջ, հայ-բյուզանդական նոթեր, հայերեն պիտի հրատարակվի առաջին անգամ: 5-6 հատորները արդեն շարվածքի փուլում են: Ադոնցը նույնպես բազմակողմանի հայագետ Է, պատմաբան, բանասեր, բավական ընդգրկուն գիտելիքներով գիտնական, և մեր կարևոր հրատարակություններից մեկը դա եմ համարում: 50 տարի Բախտիար Հովակիմյանը հավաքել Է ծածկանունների բաոարանը: Ես նրա հետ աշխատել եմ գրականության և արվեստի թանգարանում, նա ամեն օր թերթերից դուրս Էր հանում աչքովն ընկած ծածկանունը և որոնում, գտնում նրա իսկական անունը: Կարողացավ վերծանել 28000 ծածկանուն: «Հայոց ծածկանունների բառարանը» ևս մեծարժեք ուսումնասիրություն Է: Պարզվեց, որ նա գրել Է նաև «Շեքսպիրը հայ թատրոնում» 150-ամյա տարեգրությունը: Այն նույնպես տպագրության փուլում Է: Առջևում Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցն է: Հրատարակչության թեմատիկայում հայոց ցեղասպանության հարցը եղել Է առաջնային: Անցյալ տարի կազմակերպված շնորհանդեսին ներկայացվեց տասից ավելի գիրք հայերենով և անգլերենով: Այս տարվա շնորհանդեսին ներկայացվեցին Լոնդոնում անգլերենով հրատարակված Հրաչիկ Սիմոնյանի «Զանգվածային կոտորածները Կիլիկիայում» մեծարժեք ուսումնասիրությունը, Հովհաննես Շիրազի «Անի» անտիպ պոեմը, պատմաբան Ստեփան Պողոսյանի նախաձեռնած «Թուրքերը թուրքերի մասին» գրքի երեք հատորները և 4-րդ անգլերեն ամփոփագիրը: Անդրանիկ Օզանյանի «Առաքելոց վանքի կռիվը» հուշագրությունը, շվեցարացի զրող, հրապարակախոս, հոգևոր գործիչ Յակոբ Քյունցլերի «Արյան և արցունքի երկրում» գիրքը և այլն: Կարևորում ենք նաև պարբերական հրատարակությունները «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսն այսօր լույս է տեսնում վեց պրակով (Հայագիտություն, Բանասիրություն, Իրավագիտություն, Միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն, Փիլիսոփայություն և հոգեբանություն, Սոցիոլոգիա և տնտեսագիտություն), «Գիտական տեղեկագիրը» երեք պրակով (Քիմիա և կենսաբանություն. Ֆիզիկա և մաթեմատիկա, Երկրաբանություն և աշխարհագրություն): Երևանի պետական համալսարանի հրատարակչությունը, չնայած առկա օբյեկտիվ դժվարություններին, լավագույն արդյունքները գրանցել է վերջին տարիներին՝ նախկին 60-70 անուն գրքերի դիմաց ամեն տարի հրատարակում ենք 170-180 անուն գիրք, որոնց մեծ մասը ծավալուն, մեծարժեք գործեր են:
Աղբյուրը՝ <<Էկոնոմիկա>> տնտեսական, հասարակական, կրթամշակութային, վերլուծական հանդես, գարուն թիվ 1 (20) 2012 թ., էջ 49-50:
|