Հունիսի 4-ին ժամը 11:00-ին   ԵՊՀ Գիտական խորհրդի նիստերի դահլիճում (Կենտրոնական մասնաշենք, Ալ. Մանուկյան 1) տեղի կունենա  ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Ռազմավարական հետազոտությունների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպված <<Հայաստանի անվտանգությունը տարածաշրջանային ռազմաքաղաքական գործընթացների համատեքստում>> հանրապետական գիտաժողով: Գիտաժողովի ժամանակ իրենց զեկույցներով հանդես կգան ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Ռազմավարական հետազոտությունների բաժնի աշխատակիցները, ինչպես նաև ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի,  ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի և <<Նորավանք>> գիտակրթական հիմնադրամի  ներկայացուցիչները:


                               ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ