Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել

 

2011թ լույս է տեսել Հասմիկ Ստեփանյանի <<Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում>> աշխատությունը: Հեղինակը ներկայացնում է արևմտահայության ցուցաբերած մեծ դերը Օսմանյան կայսրության դիվանագիտության, պալատական, վարչական, դատական բնագավառներում, բանակում, բանկային ու ապահովագրական համակարգում, գիտության, ճարտարապետության, քաղաքաշինության, առևտրի, կերպարվեստի, բժշկության, տնտեսության, մշակույթի, արհեստների, երաժշտության, սպորտի և այլ ասպարեզներում:  Հեղինակն առանձին ուշադրություն է դարձրել ամիրայական խավի գործունեությանն ու նշանակությանը, Օսմանյան կայսրությունում Եվրոպական գաղափարների ներթափանցման գործում հայ մտավորականների ունեցած նշանակալի նպաստին: Տպագրական հրատարակչական ասպարեզը, հայատառ թուրքերեն գրականությունն  անմիջական ազդեցություն են ունեցել թուրք նոր գրականության ու նրա լուսավորիչների, գրական թուրքերենի, թատրոնի, դրամատուրգիայի,լրագրողական ոլորտների ձևավորման ու զարգացման վրա:

Սույն մենագրությունը նվիրված է Թուրքիայի Հայոց Պատրիարքության հիմնադրման 550 ամյակին (1461-2011 թթ.), որն իր մեծ դերն ուներ  արևմտահայության գոյատևման պատմության մեջ: 

Գիրքը լույս է տեսել ՀՀ վարչապետի հովանավորությամբ՝  300 տպաքանակով: 2012 թ. վերահրատարակվել է ԵՊՀ հրատարակչության կողմից Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության Հայկական մատենաշարով՝ 400 տպաքանակով: 2012թ. մայիսի 29-ին արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակին՝ <<Մարդկային զարգացման և հումանիստական արժեքների, այդ թվում` հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում ձեռք բերված նվաճումների համար>> անվանակարգով:

 


Վերադառնալ