![]() |
Բեյրութի Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի նախաձեռնությամբ մայիսի 15-17-ին Հայկազյան համալսարանում անցկացվեց «Հայկական անդրսահմանային տարածականությունը և արդի հաղորդակցական միջոցները» թեմայով գիտաժողովը, որի նպատակն էր քննարկել Հայաստանի սահմաններից դուրս, առհասարակ «հայկական տարածության» մեջ հաղորդակցության ապահովման անհրաժեշտության խնդիրը, հաղորդակցության դասական-ավանդական և նորագույն միջոցների համեմատական վերլուծությունը, առկա խնդիրների վերհանումը:
Հայաստանյան պատվիրակությունը ներկայացնում էին ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը, ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանը, հեռուստալրագրող Արթուր Բախտամյանը:
«Խնդիր ունեի ներկայացնելու այն հայագիտական համացանցային պաշարները,որոնք կարող են պիտանի լինել հայ օգտատերերին գիտակրթական ու ճանաչողական իմաստով: Դրանց շարքում ներկայացրեցի ԵՊՀ
Գիտաժողովից հետո Մհեր Հովհաննիսյանը և Վաղինակ Վարդանյանը հանդիպումներ են ունեցել Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանի, «Ազդակ» օրաթերթի խմբագրության, Համազգային հայ կրթական և մշակութային կենտրոնի Լիբանանի վարչության ղեկավարության հետ, ինչպես
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանի խոսքով, ողջունելի են նախևառաջ Հայկազյան համալսարանի ղեկավար վերապատվելի Փոլ Հայդոստյանի, Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դաքեսյանի ջանքերը հայաստանյան գիտական աշխարհի հետ շփումները ակտիվացնելու հարցում, ինչպես նաև «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանդահարյանի, Համազգային հայ կրթական և մշակութային կենտրոնի, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի ջանքերը` ուղղված հանդիպումների
««Ազդակ»-ի խմբագրությունում մասնակցեցինք «Այտա Մուրատեան» և «Արսէն Չաղլասեան» լսարանների բացման արարողությանը: Ծանոթացանք նաև «Ազդակի» թվայնացման նորաբաց կենտրոնի հետ, որի խնդիրն է թվայնացնել թերթի արխիվը: Այս առումով կփորձենք համագործակցել նրանց հետ, քանի որ այդ պարագայում նաև հայաստանյան մասնագետների համար հնարավորություն է ստեղծվում թվային արխիվի միջոցով կատարել իրենց ուսումնասիրությունները»,- պատմում է Մհեր Հովհաննիսյանը: Նա նաև նշեց, որ «Ազդակ» թերթի խմբագրությունում
Համազգային հայ կրթական և մշակութային կենտրոնի Լիբանանի վարչության տնօրեն Հակոբ Լադոյանի հետ հանդիպման շրջանակում քննարկվել է հնարավոր համագործակցության հեռանկարները: ԵՊՀ-ի և Համազգային հայ կրթական և մշակութային կենտրոնի միջև համագործակցության փորձ եղել է 1991թ.-ին կնքված պայմանագրի, ինչպես նաև 1998թ.-ին դասախոսների փոխանակման ծրագրի շրջանակներում:
«Մեր հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել այն քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել երկու կառույցների միջև համագործակցությունը ակտիվացնելու համար: Նախնական քննարկումները հաջող էին: Համագործակցության երկու հիմնական ուղղություններ դիտարկվեցին` կրթական և գիտաճանաչողական»,-ասաց ԵՊՀ ՀՀԻ-ի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը: Նրա խոսքով, «Համազգային»-ը պահպանում է հայկական շունչը, որին ականատես եղան Աղբալյան-ՀՄԸՄ մարզամշակութային կենտրոն այցելության ժամանակ:
Եղավ այցելություն նաև մայրաքաղաք Բեյրութից ոչ հեռու գտնվող և հիմնականում մուսալեռցի հայությամբ բնակեցված Այնճար գյուղաքաղաք:
«Երկրորդ անգամ էի Այնճարում և կրկին մեծ ոգևորություն ապրեցի: Այնճարը
![]() Նրա խոսքով, ընդհանուր առմամբ գիտաժողովի շրջանակում և դրանից դուրս անցկացված համատեղ քննարկումները բավականին հեռանկարային են: Նա հիշեցրեց, որ Լիբանանի հայ համայնքը ներկայումս Մերձավոր Արևելքում նշմարվող զարգացումների պայմաններում մնում է տեղի հայության հիմնական հենարանը, որի հետ հայրենիքի կապի որակական նոր դրսևորումները խիստ անհրաժեշտ են:
|