«Լիբանանի հայերը» խորագրով գիտաժողովի նիստին «Լիբանանի հայերը» խորագրով գիտաժողովին «Լիբանանի հայերը» խորագրով գիտաժողովի բացմանը

 

Մայիսի 15-ին Լիբանանի Հայկազյան համալսարանում տեղի ունեցավ  «Լիբանանի հայերը» խորագրով գիտաժողով: Երկու նիստերի ընթացքում ներկայացվել են Լիբանանի հայկական համայնքի տարբեր ասպեկտներ, իրողություններ և պատկերացումներ՝ արծարծելով լիբանանահայությանը մտահոգող հարցեր ու խնդիրներ: Գիտաժողովին զեկույցով հանդես եկավ նաև Երևանի պետական համալսարանի Սփյուռքագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտ. դոկտոր Արման Եղիազարյանը:

Սա շարունակությունն է այն համագործակցության, որ տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի, մասնավորապես Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և Լիբանանի Հայկազյան համալսարանի միջև: