Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Դասեր >> Դասախոսներ >> Սիմոնյան Արամ Հրաչիկի

 

Արամ Հրաչիկի Սիմոնյան

Կրթությունը

1977 - 1981 թթ. Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրա
1972 - 1977 թթ. Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ
1961 - 1972 թթ. միջնակարգ դպրոց

Աշխատանքային փորձը
2008 թ-ի հուլիսի 10-ից ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն
2006 թ-ի մայիսից ԵՊՀ ռեկտոր
2000 - 2006 թթ. ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր
2005 թ-ին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում
1995 - 2000 թթ. ԵՊՀ ուսումնական վարչության պետ
1986 - 2000 թթ. ԵՊՀ ԽՍՀՄ պատմության ամբիոնի ասիստենտ, Հայոց պատմության ամբիոնի դոցենտ
2000 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն
1993 - 1995 թթ. ԵՊՀ գիտքարտուղար
1983 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն
1981 - 1983 թթ. ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտ` կրտսեր գիտաշխատող,այնուհետև`գիտաշխատող

Գիտական գործունեությունը
Հեղինակ է ութ տասնյակ գիտական աշխատանքների, որոնցից երեքը մենագրություններ են: Գիտական հետազոտությունները վերաբերում են հայ ժողովրդի 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարասկզբի պատմության հիմնահարցերին` մասնավորապես պատմական վիճակագրությանը, արդյունաբերական կապիտալի, ինչպես նաև Արցախի և Զանգեզուրի 1917-1921 թթ. պատմության խնդիրներին: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է վեց թեկնածուական ատենախոսություն: Մասնակցել է բազմաթիվ միջազգային և հանրապետական գիտաժողովների: Բազմիցս հրավիրվել է Իտալիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի և աշխարհի մի շարք այլ երկրների գիտակրթական կենտրոններ, որտեղ զբաղվել է գիտակրթական գործունեությամբ:

Լեզուները
Հայերեն, ռուսերեն, անգլերեն 

Կուսակցական պատկանելիությունը
Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ

Պետական պարգևները և կոչումներ
Մովսես խորենացի մեդալ
ՀՀ գիտության վաստակավոր գործիչ


Ընտանեկան դրությունը
Ամուսնացած է, ունի երկու դուստր