ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը, հայապահպանության տեսանկյունից կարևորելով Սփյուռքի հայկական դպրոցներում հայոց լեզվի և գրականության, հայոց պատմության ուսուցիչների պատրաստման իրագործումը, ինչպես նաև հաշվի առնելով Համազգային հայ կրթական և մշակութային միության հայագիտական միջդիսցիպլինար առարկաների մասով դասավանդման ու ապագա մասնագետների՝ հնարավորինս հավասարաչափ բանասերի և պատմաբանի, որակավորումներ ստանալու վերաբերյալ ներկայացրած առաջարկները, կազմակերպում է «Հայագիտություն» մագիստրոսական ծրագիրը՝ իրականացնելով ԵՊՀ Սփյուռքագիտության ամբիոնի շրջանակներում: Համազգային հայ կրթական և մշակութային միությունը պատրաստակամ է նոր մագիստրոսական ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի վճարել վեց ուսանողի ուսման վարձը (յուրաքանչյուրի համար՝ տարեկան հազար ԱՄՆ դոլար): Համազգայինի կենտրոնական վարչությունը արդեն իսկ ընդունում է ծրագրի մասնակցության դիմումներ Սփյուռքի տարբեր համայնքներից: Ավարտելով «Հայագիտություն» մագիստրոսական ծրագիրը՝ մասնագետը պարտավորվում է առնվազն 7 տարի դասավանդել Համազգայինի կողմից նշված Սփյուռքի որևէ հայկական վարժարանում:
Վերադառնալ