ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը, հայապահպանության տեսանկյունից կարևորելով Սփյուռքի հայկական դպրոցներում հայոց լեզվի և գրականության, հայոց պատմության ուսուցիչների պատրաստման իրագործումը, Սփյուռքագիտության ամբիոնի շրջանակում արդեն երկրորդ տարին շարունակում է իրականացնել «Հայագիտություն» մագիստրոսական ծրագիրը: Նոր ընդունելությունը մեկնարկում է մայիսից: ԵՊՀ-ում փաստաթղթերի ընդունելությունը կսկսվի 2015 թ. մայիսի 25-ից (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ, Մագիստրատուրայի բաժին):
Համազգային հայ կրթական և մշակութային միությունը այս տարի ևս պատրաստակամ է մագիստրոսական ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի վճարել վեց ուսանողի ուսման վարձը (յուրաքանչյուրի համար՝ տարեկան հազար ԱՄՆ դոլար): Համազգայինի կենտրոնական վարչությունը, ներկայացնելով ծրագրի մասնակցության պահանջներն ու պայմանները, ընդունում է ծրագրի մասնակցության դիմումներ Սփյուռքի տարբեր համայնքներից: Ավարտելով «Հայագիտություն» մագիստրոսական ծրագիրը՝ մասնագետը պարտավորվում է առնվազն 7 տարի դասավանդել Համազգայինի կողմից նշված Սփյուռքի որևէ հայկական վարժարանում:
Ըստ Երևանի պետական համալսարանի առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2015/2016 ուս. տարվա ընդունելության կանոնակարգի մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է 3 փուլով.
1-ին փուլ՝ 25.05.2015 - 04.06.2015
2-րդ փուլ՝ 25.05.2015 - 03.07.2015
3-րդ փուլ՝ 10.07.2015 - 27.08.2015
Ընդունելությունը կատարվում է` 1-ին փուլով՝ հունիսի 9-ից մինչև հունիսի 10-ը, 2-րդ փուլով՝ հուլիսի 7-ից մինչև հուլիսի 9-ը, 3-րդ փուլով` սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 3-ը։
|