ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Երևանի պետական համալսարանի հիմնադրման առաջին իսկ տարիներից, բնագիտական և հասարակական գիտությունների հետ մեկտեղ, մեծ թափ է հաղորդվել նաև հայագիտական ուսումնասիրություններին: 
   Երևանի պետական համալսարանում հայագիտության զարգացմանը նոր թափ հաղորդելու մտահոգությամբ 1968 թ. առաջադրվեց հատուկ գիտահետազոտական լաբորատորիա ստեղծելու գաղափարը: Ինչն էլ իկատար ածվեց  ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամներ Մ. Ներսիսյանի և Էդ. Աղայանի գործադրած ջանքերի շնորհիվ: 
   Նորաստեղծ լաբորատորիան կոորդինացնելու էր ոչ միայն կազմակերպական, այլև գիտահետազոտական աշխատանքները հումանիտար այն ֆակուլտետներում, որտեղ մշակվում էին հայագիտական թեմաներ: Հետագայում լաբորատորիան վերանվանվեց ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կենտրոնի, որի գործունեության ընթացքում հսկայական աշխատանք կատարվեց: 
    Հրատարակվել և վերահրատարակվել են  հայագիտության տեսանկյունից մեծ արժեք ներկայացնող բազմաթիվ աշխատություններ: Հայագիտական կենտրոնի հիմքի վրա 2008 թ. հուլիսի 10-ին ԵՊՀ գիտական խորհրդի կողմից ստեղծվեց Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը, որտեղ ներառվեցին ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կենտրոնը, հնագիտական հետազոտությունների, Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիաները, հայ-վրացական կապերի կենտրոնը և հայ-օսմանական առնչությունների բաժինը: 
   
      Նորաստեղծ ինստիտուտի առջև խնդիր դրվեց հետազոտությունների հիմնական առանցքը դարձնել հետևյալ ուղղությունները.
-Հայ հնագիտությունը (Հնագիտական հետազոտությունների լաբորատորիա),
-Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմությունը, պատմագրությունը և մատենագիտությունը (Ցեղասպանագիտության բաժին),
-Հայ-օսմանական առնչությունները (Հայ-օսմանական առնչությունների բաժին),  
-Հայ-վրացական կապերը (Հայ-վրացական հարաբերությունների բաժին),
-Հայագիտական պատմագիտական և աղբյուրագիտական ժառանգության ուսումնասիրությունը (Աղբյուրագիտության բաժին), 
-Վիրտուալ (էլեկտրոնային-համացանցային) հայագիտությունը (Վիրտուալ  հայագիտության և տեղեկատվության բաժին):
-Հայաստանի պատմական աշխարհագրության, քարտեզագրության ուսումնասիրությունը  (Բ. Հարությունյանի անվ. Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիա

-Հայ-քրդական առնչությունները (Հայ-քրդական առնչությունների բաժին)

 
     Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրենն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը:
 
Տես ավելին՝ <<Քաղվածք Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի 2008 թ.-ի հուլիսի 10-ի թիվ 6 նիստի արձանագրությունից>>
 
<<Քաղվածք Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի 2009թ.-ի փետրվարի 26-ի թիվ 2 նիստի արձանագրությունից>>
 
<<Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի կանոնադրություն>>
 
Տպել
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am