Սահակյան Լուսինե Սուրենի
Կրթություն 1986 - 1991 թթ. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, բակալավրիատ 1991 - 1995 թթ. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, ասպիրանտուրա
Գիտական աստիճան Բանասիրական գիտությունների թեկնածու է Թեկնածուական թեմա - “Բարձր Հայքի Բաբերդ, Սպեր, Դերջան գավառների տեղանուններն ու ժողովրդագրությունը XVI դարի օսմանյան աշխարհագիր մատյաններում”, 01.07.2005, ԵՊՀ
Աշխատանքային փորձ 2008 թ. մինչ այժմ ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Հայ-Օսմանյան առնչությունների բաժնի ղեկավար 2007 թ. մինչն այժմ ԵՊՀ, արևելագիտության ֆակուլտետ, թյուրքագիտության ամբիոնի դոցենտ 2000 - 2005 թթ. ԵՊՀ, արևելագիտության ֆակուլտետ, թյուրքագիտության ամբիոնի ասիստենտ (ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, թյուրքագիտության ամբիոնի և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների դասախոս) 1999 - 2010 թթ. – Արևելագիտության ֆակուլտետի գիտխորհրդի գիտական քարտուղար 1996 - 2010 թթ. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, թյուրքագիտության ամբիոնի դասախոս Դաշտային աշխատանքներ Թուրքիայի Համշենի տարածաշրջանում՝ Արդահան, Ռիզե, Արդվին, Տրապիզոն և այլն 2012 թ. - Դասախոսություններ հայկական համայնքում (Լոս Անջելոս, ԱՄՆ) 2011 թ. հուլիս – Դասախոսություններ հայկական համայնքում (Լոս Անջելոս, ԱՄՆ) 2010 թ. ապրիլ – Կոմմոտտինիի համալսարան, Հունաստան 2009 թ. մայիս - Դասախոսություններ հայկական համայնքում (Թեհրան, Իրան), դասախոսություններ հայկական համայնքում (Լոս Անջելոս, ԱՄՆ) 2007 թ. ապրիլ - Դասախոսություններ հայկական համայնքում (Աթենք, Հունաստան) 2000 թ. - Դասախոսություններ հայկական համայնքում (Փարիզ, Ֆրանսիա)
Կարդացվող դասընթացներ Թուրքերեն լեզու Թուրքերենի տեսական քերականություն Թանզիմաթի շրջանի ժամանակակից թուրք գրականության հիմունքներ Օսմանյան կայսրության էթնոքաղաքականությունը և հետևանքները Թուրքական աղբյուրագիտության պատմություն Օսմանյան կայսրության մշակույթ Տեղանունների թուրքացման քաղաքականությունը Օսմանյան կայսրությունում
Գիտական հետաքրքրությունների շրջանակը Օսմանյան և թուրք պատմություն, բանասիրություն, բարբառագիտություն, տեղանվանագիտություն, մշակույթ՝ մասնակցություն դրամաշնորհային ծրագրերի (ներկա և անցյալ), 2013-2015 ՀՀ Գիտության կոմիտեի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագիր (Համշենահայերի բռնի իսլամացման քաղաքականությունը: փուլերը, մեթոդները եւ արդյունքները)
Լեզուներ Հայերեն, անգլերեն, ռուսերեն, թուրքերեն
Ստացած պարգևներ Արփա միջազգային մրցանակաբաշխությունում Արմին Վեգների անվան մարդասիրական գլխավոր մրցանակ՝ «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» գիտահանրամատչելի վավերագրական ֆիլմի համար
Մասնագիտական անդամակցություն ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտական խորհրդի անդամ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Հայ-Օսմանյան առնչությունների բաժնի ղեկավար |