Հայոց ցեղասպանության շուրջ օրեցօր ավելացող մարտահրավերներն առավել պահանջված են դարձնում մեզանում խնդրո առարկային տիրապետող, բանիմաց մասնագետների հարցը:
Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը հայտարարում է «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի 2014-2015 թթ. ուսումնական տարվա ընդունելության մեկնարկը:
Մագիստրոսական ծրագիրը գործելու է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի շրջանակներում: Կդասավանդեն ոչ միայն ոլորտի ԵՊՀ, այլ նաև ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Պատմության և Արևելագիտության ինստիտուտների առաջատար մասնագետները: Դասընթացների մեկ օրը անց է կացվում ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
Սույն թվականի մայիսից մեկնարկում է մագիստրատուրայի ընդունելությունը, որին կարող են մասնակցել ոչ միայն ԵՊՀ-ի, այլ նաև ՀՀ և ԼՂՀ այլ բուհերի հումանիտար հոսքի շրջանավարտները:
Մանրամասների համար գրել info@armin.am էլ-փոստին::
Վերադառնալ
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am