Հայոց ցեղասպանության շուրջ օրեցօր ավելացող մարտահրավերներն առավել պահանջված են դարձնում մեզանում խնդրո առարկային տիրապետող, բանիմաց մասնագետների հարցը:

Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների  ինստիտուտը հայտարարում է «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի 2014-2015 թթ. ուսումնական տարվա ընդունելության մեկնարկը:

Մագիստրոսական ծրագիրը գործելու է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի շրջանակներում: Կդասավանդեն ոչ միայն ոլորտի ԵՊՀ, այլ նաև ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Պատմության և Արևելագիտության ինստիտուտների  առաջատար մասնագետները: Դասընթացների մեկ օրը անց է կացվում ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Սույն թվականի մայիսից մեկնարկում է մագիստրատուրայի ընդունելությունը, որին կարող են մասնակցել ոչ միայն ԵՊՀ-ի, այլ նաև ՀՀ և ԼՂՀ այլ բուհերի հումանիտար հոսքի շրջանավարտները:

Մանրամասների համար գրել info@armin.am էլ-փոստին::