«Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի 2014 թ.-ի մայիսի 20-ից մեկնարկվելիք նոր ընդունելության շրջանակում ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ հայտարարում է նաև սփյուռքահայ դիմորդների ընդունելություն: Ընդունելության քննությունը հաջողությամբ հանձնած սփյուռքահայ դիմորդները կսովորեն պետպատվերի շրջանակում: |