ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի 2014 թ.-ի մայիսի 20-ից մեկնարկվելիք նոր ընդունելության շրջանակում «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցման համար հատկացվել է 3 տեղ, որից 1-ը՝ տարկետման իրավունքով: Հիշեցնենք նաև՝ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ հայտարարում է սփյուռքահայ դիմորդների ընդունելություն: Ընդունելության քննությունը հաջողությամբ հանձնած սփյուռքահայ դիմորդները կսովորեն պետպատվերի շրջանակում:
|