Սկսվել է <<Ցեղասպանագիտություն>> մագիստրոսական ծրագրի ընդունելությունը: Փաստաթղթերն ընդունվում են (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ, Մագիստրատուրայի բաժին)՝
1-ին փուլով՝ 19.05.2014 - 04.06.2014. Առաջին փուլում անվճար և վճարովի համակարգ կարող են դիմել ԵՊՀ բակալավրիատի տվյալ մասնագիտության ընթացիկ ուստարվա այն շրջանավարտները, որոնք ավարտական աշխատանքի պաշտպանությունից ստացել են 13 կամ ավելի բարձր միավոր, իսկ դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների միջին որակական գնահատականը առնվազն 13 է:
2-րդ փուլով՝ 10.06.2014 - 25.06.2014. Երկրորդ փուլում վճարովի համակարգ կարող են դիմել ԵՊՀ և այլ պետական ու ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բուհերի ընթացիկ և նախորդ տարիների շրջանավարտները:
3-րդ փուլով՝ 03.07.2014 - 25.08.2014. Երրորդ փուլում անվճար (բանակից զորացրված դիմորդների համար նախատեսված տեղերի շրջանակներում) համակարգ կարող են դիմել ԵՊՀ տվյալ մասնագիտությամբ բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած դիմորդները:
Ընդունելությունը կատարվում է՝ 1-ին փուլով՝ հունիսի 9-ից մինչև հունիսի 12-ը, 2-րդ փուլով՝ հունիսի 27-ից մինչև հուլիսի 4-ը, 3-րդ փուլով՝ սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 5-ը:
Ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցման համար հատկացվել է 3 տեղ, որից 1-ը՝ տարկետման իրավունքով:
Վերադառնալ
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am