Երևանի պետական համալսարանում ուսանողական գիտական ընկերությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կազմակերպում է գիտաժողով 2015 թ. ապրիլի 9-10-ը: Զեկուցումների թեմատիկան ցեղասպանագիտության շրջանակում կարող է ընդգրկել պատմագիտական, իրավագիտական, ազգագրական, սոցիոլոգիական, հոգեբանական, գրականագիտական, աստվածաբանական և այլ գիտական տեսանկյուններ:
Մասնակցության հայտ կարող են ներկայացնել ՀՀ բոլոր բուհերի ուսանողները, ասպիրանտները, հայցորդներն ու մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականները: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2015 թ. փետրվարի 15-ն է (առցանց հայտաձևը՝ կից հղմամբ): Իսկ զեկուցման ամբողջական տարբերակն անհրաժեշտ է մինչև մարտի 10-ը ուղարկել ՈՒԳԸ էլեկտրոնային փոստի հասցեին (sss@ysu.am): Կից ներկայացնել համապատասխան ամբիոնի երաշխավորագրի սքանավորված տարբերակը:
Գիտաժողովին ներկայացված այն զեկուցումները, որոնք կարժանանան համապատասխան ֆակուլտետի գիտական խորհրդի երաշխավորությանը, կտպագրվեն «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» գիտական պարբերականում: Կից ներկայացնում ենք ՈՒԳԸ ժողովածուում տպագրվող գիտական հոդվածի չափորոշիչները:
Վերադառնալ
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am