Շարունակվում է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի ընդունելության երկրորդ փուլը: Երկրորդ փուլում (25.05.2015 - 03.07.2015) ԱՆՎՃԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ (հատկացվել է 6 տեղ) առանց բանակի տարկետման իրավունքի կարող են դիմել ԵՊՀ բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման տվյալ կամ հարակից մասնագիտության ընթացիկ ուստարվա այն շրջանավարտները, որոնք ավարտական աշխատանքի պաշտպանությունից և ամփոփիչ ատեստավորման քննությունից ստացել են 13 կամ ավելի բարձր միավորներ, իսկ դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների միջին որակական գնահատականը (ՄՈԳ) կազմում է առնվազն 13։ Ընդունելությունն անվճար համակարգ կատարվում է ընդունելության քննության արդյունքներով` մրցութային հիմունքներով։ Երկրորդ փուլում վճարովի համակարգ կարող են դիմել ԵՊՀ և այլ պետական ու ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բուհերի առկա և հեռակա ուսուցման ընթացիկ և նախորդ տարիների շրջանավարտները։ Ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով տվյալ մասնագիտության բակալավրի ամփոփիչ ատեստավորման քննական ծրագրին համապատասխան անցկացված քննության արդյունքներով։ Ընդունելության վերաբերյալ որոշումը կայացնում է ընդունող հանձնաժողովը` առարկայական քննական հանձնաժողովների ներկայացրած արձանագրությունների հիման վրա։ Նշենք նաև՝ Հայ օգնության ֆոնդը Ցեղասպանագիտություն մագիստրոսական ծրագրում ընդունվող ուսանողների համար հայտարարում է մրցույթ, որի արդյունքում կտրամադրվի 2 ԿՐԹԱՎՃԱՐ: Հիշեցնենք՝ ընդունելության քննությունը հաջողությամբ հանձնած սփյուռքահայ դիմորդները կսովորեն պետպատվերի շրջանակում (Սփյուռքահայ դիմորդները փաստաթղթերը ներկայացնեն ՀՀ կրթության և գիտության նախարարություն մինչև ս.թ. օգոստոսի 15-ը): ԵՊՀ-ում փաստաթղթերի ընդունելությունը շարունակվում է (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, Մագիստրատուրայի բաժին): Երկրորդ փուլի ավարտին ընդունելության քննությունը կանցկացվի հուլիսի 8-ին, ժամը 11:00-ին ԵՊՀ Հայագիտիտական հետազոտությունների ինստիտուտում (ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ, հեռ.` + 37460 71-00-92, էլ-փոստ` info@armin.am): |