Շարունակվում է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի ընդունելության երրորդ փուլը:
Երրորդ փուլում (10.07.2015 - 27.08.2015) անվճար (բանակից զորացրված (ԲԶ) դիմորդների համար նախատեսված տեղերի շրջանակներում) համակարգ կարող են դիմել ԵՊՀ տվյալ մասնագիտությամբ բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և վերջին երեք տարվա ընթացքում զորացրված դիմորդները։ Ընդունելությունը կատարվում է առանց քննության մրցութային կարգով` նախորդող ուսումնառության դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների ՄՈԳ-ի հիման վրա։ Ընդունելության վերաբերյալ որոշումը կայացնում է ընդունող հանձնաժողովը` մանդատային հանձնաժողովի երաշխավորության հիման վրա։ Անվճար համակարգի մրցույթից դուրս մնացած պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած դիմորդները վճարովի համակարգ ընդունվում են առանց ընդունելության քննության։ Երրորդ փուլով մագիստրատուրայի վճարովի համակարգ կարող են դիմել նաև առաջին և երկրորդ փուլում ժամանակին չդիմած անձինք։
Նշենք նաև՝ Հայ օգնության ֆոնդը Ցեղասպանագիտություն մագիստրոսական ծրագրում ընդունվող ուսանողների համար հայտարարում է մրցույթ, որի արդյունքում կտրամադրվի 2 ԿՐԹԱՎՃԱՐ:
Հիշեցնենք՝ ընդունելության քննությունը հաջողությամբ հանձնած սփյուռքահայ դիմորդները կսովորեն պետպատվերի շրջանակում (Սփյուռքահայ դիմորդները փաստաթղթերը ներկայացնեն ՀՀ կրթության և գիտության նախարարություն մինչև ս.թ. օգոստոսի 15-ը):
ԵՊՀ-ում փաստաթղթերի ընդունելությունը շարունակվում է (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, Մագիստրատուրայի բաժին):
Երրորդ փուլի ավարտին ընդունելության քննությունը կանցկացվի սեպտեմբերի 3-ին, ժամը 11:00-ին ԵՊՀ Հայագիտիտական հետազոտությունների ինստիտուտում (ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ, հեռ.` + 37460 71-00-92, էլ-փոստ` info@armin.am):
Վերադառնալ
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am