Մեկնարկում է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի ընդունելության նոր փուլը: «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցման համար հատկացվել է 3 տեղ, որից 2-ը՝ տարկետման իրավունքով: Հիշեցնենք նաև՝ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ հայտարարում է սփյուռքահայ դիմորդների ընդունելություն: Ընդունելության քննությունը հաջողությամբ հանձնած սփյուռքահայ դիմորդները կսովորեն պետպատվերի շրջանակում (Սփյուռքահայ դիմորդները փաստաթղթերը ներկայացնեն ՀՀ կրթության և գիտության նախարարություն մինչև ս.թ. օգոստոսի 25-ը): ԵՊՀ-ում փաստաթղթերի ընդունելությունը կսկսվի 2015 թ. մայիսի 23-ից (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ, Մագիստրատուրայի բաժին): Ըստ Երևանի պետական համալսարանի առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2016/2017 ուս. տարվա ընդունելության կանոնակարգի մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է 3 փուլով. 1-ին փուլ՝ 23.05.2016 - 03.06.2016. Առաջին փուլում բանակի տարկետման իրավունքով անվճար համակարգ կարող են դիմել ԵՊՀ բակալավրիատի տվյալ մասնագիտության ընթացիկ ուստարվա արական սեռի այն շրջանավարտները, որոնք ավարտական աշխատանքից և ամփոփիչ ատեստավորման քննությունից ստացել են 13 կամ ավելի բարձր միավորներ, իսկ դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների միջին որակական գնահատականը (ՄՈԳ) կազմում է առնվազն 13։ 2-րդ փուլ՝ 23.05.2016 - 04.07.2016. Երկրորդ փուլում անվճար համակարգ առանց բանակի տարկետման իրավունքի կարող են դիմել ԵՊՀ բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման տվյալ մասնագիտության ընթացիկ ուստարվա այն շրջանավարտները, որոնք ավարտական աշխատանքից և ամփոփիչ ատեստավորման քննությունից ստացել են 13 կամ ավելի բարձր միավորներ, իսկ դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների միջին որակական գնահատականը (ՄՈԳ) կազմում է առնվազն 13։ Ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով` մանդատային հանձնաժողովի երաշխավորության հիման վրա։ Երկրորդ փուլում վճարովի համակարգ կարող են դիմել ԵՊՀ (նաև 4.1. կետի պահանջները չբավարարելու դեպքում) և այլ պետական ու ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բուհերի առկա և հեռակա ուսուցման ընթացիկ և նախորդ տարիների շրջանավարտները։ Ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով տվյալ մասնագիտության բակալավրի ամփոփիչ ատեստավորման քննական ծրագրին համապատասխան անցկացված քննության արդյունքներով։ Ընդունելության վերաբերյալ որոշումը կայացնում է ընդունող հանձնաժողովը` առարկայական քննական հանձնաժողովների ներկայացրած արձանագրությունների հիման վրա։ 3-րդ փուլ՝ 11.07.2016 - 25.08.2016. Երրորդ փուլում անվճար (բանակից զորացրված (ԲԶ) դիմորդների համար նախատեսված տեղերի շրջանակներում) համակարգ կարող են դիմել ԵՊՀ տվյալ մասնագիտությամբ բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող ՀՀ Ազգային բանակում ծառայած և վերջին երեք տարվա ընթացքում զորացրված դիմորդները։ Ընդունելությունը կատարվում է առանց քննության մրցութային կարգով` նախորդող ուսումնառության դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների ՄՈԳ-ի հիման վրա։ Ընդունելության վերաբերյալ որոշումը կայացնում է ընդունող հանձնաժողովը` մանդատային հանձնաժողովի երաշխավորության հիման վրա։ Անվճար համակարգի մրցույթից դուրս մնացած ՀՀ Ազգային բանակում ծառայած և վերջին երեք տարվա ընթացքում զորացրված դիմորդները վճարովի համակարգ ընդունվում են առանց ընդունելության քննության։
Առկա ուսուցման համակարգում մագիստրատուրայի ընդունելության քննությունները անցկացվում են. I փուլ - հունիսի 7-ից մինչև հունիսի 9-ը II փուլ - հուլիսի 6-ից մինչև հուլիսի 8-ը III փուլ - օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 2-ը
|