Նորություններ
Տպել

  Երևանի պետական համալսարանում մեկնարկել է 2018/2019 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելությունը: ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի «ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ»  մագիստրոսական ծրագրում (տրվում է Միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան) ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցման համար հատկացվել է 3 տեղ:

 Հիշեցնենք նաև՝ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ հայտարարում է սփյուռքահայ դիմորդների ընդունելություն: Ընդունելության քննությունը հաջողությամբ հանձնած սփյուռքահայ դիմորդները կսովորեն պետպատվերի շրջանակում (Սփյուռքահայ դիմորդները փաստաթղթերը ներկայացնեն ՀՀ կրթության և գիտության նախարարություն):
 ԵՊՀ-ում փաստաթղթերի ընդունելությունը  կսկսվի  2018 թ. մայիսի  22-ից (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, մագիստրատուրայի բաժին):
Ըստ Երևանի պետական համալսարանի առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2018/2019 ուս. տարվա ընդունելության կանոնակարգի մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է 2 փուլով1-ին փուլ՝ 22.05.2018 - 02.07.2018. Ընդունելության առաջին փուլում անվճար ուսուցման համակարգի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման ձևերի տվյալ մասնագիտության վերջին երեք տարվա շրջանավարտները, ովքեր ավարտական աշխատանքի պաշտպանությունից և ամփոփիչ ատեստավորման քննությունից ստացել են 13 և բարձր միավորներ, իսկ դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների միջին որակական գնահատականը (ՄՈԳ-ը) կազմում է առնվազն 13: Դիմորդների ընդունելությունը կատարվում է առանց ընդունելության քննության, մրցութային հիմունքներով` մանդատային հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
 Դիմորդների հավասար ՄՈԳ-ի առկայության դեպքում առաջնահերթության կարգով հաշվի են առնվում հետևյալ լրացուցիչ չափորոշիչները.
ա. գերազանցության դիպլոմի առկայությունը,
բ. ամփոփիչ ատեստավորման արդյունքները:
 Ընդունելության առաջին փուլում վճարովի ուսուցման համակարգի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ-ի և այլ պետական ու ըստ մասնագիտությունների հավատարմագրված (ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած) ոչ պետական բուհերի (առկա և հեռակա ուսուցման ձևերի) շրջանավարտները:
2-րդ փուլ՝ 10.07.2018 - 24.08.2018. Ընդունելության երկրորդ փուլում անվճար ուսուցման համակարգի ընդունելությունը կատարվում է միայն բանակից զորացրված (ԲԶ) դիմորդների համար նախատեսված տեղերի շրջանակներում, որին կարող են մասնակցել ԵՊՀ տվյալ մասնագիտությամբ բակալավրի որակավորում ունեցող, ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած և վերջին երեք տարվա ընթացքում զորացրված դիմորդները:
 Ընդունելության երկրորդ փուլով մագիստրատուրայի վճարովի ուսուցման համակարգ ընդունվելու համար կարող են դիմել նաև առաջին փուլին մասնակցելու իրավունք ունեցող, սակայն դիմելու ժամկետը բաց թողած դիմորդները:
I փուլ - հուլիսի 4-ից մինչև հուլիսի 5-ը, իսկ անվճար և վճարովի ուսուցման համակարգերի մրցույթն իրականացվելու է ընթացիկ տարվա հուլիսի 6-ին:
II փուլ - օգոստոսի 27-ից մինչև 29-ը, իսկ անվճար և վճարովի ուսուցման համակարգերի մրցույթն իրականացվելու է ընթացիկ տարվա օգոստոսի 30-ին:
 Մագիստրատուրայի վճարովի համակարգ ընդունված դիմորդները պարտավոր են 15-օրյա ժամկետում վճարել ուսման վարձավճարը (1-ին փուլում ընդունվածները մինչև ընթացիկ տարվա հուլիսի 25-ը, 2-րդ փուլում ընդունվածները մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 15-ը), որից հետո կատարվում է նրանց հրամանագրումը` ըստ մասնագիտությունների և մագիստրոսական ծրագրերի:
 ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
 Մագիստրատուրայի ընդունելության համար դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
ա) մագիստրատուրայի ընդունելության լրացված դիմում-հայտ, որում դիմորդը, ըստ նախապատվության, կարող է նշել առավելագույնը 2 մագիստրոսական ծրագիր: Նշված առաջին ծրագրի չբացվելու դեպքում դիմորդը մասնակցում է երկրորդ ծրագրի մրցույթին (մագիստրոսական ծրագիրը չի բացվում, եթե ուսանողների թիվը չի համապատասխանում «ԵՊՀ դասախոսական կազմի ուսումնական և ուսումնամեթոդական բեռնվածության հաշվարկի նորմերի՚ 1-ին կետի պահանջներին):
բ) բարձրագույն կրթության դիպլոմի և հավելվածի բնօրինակներն ու պատճենները,
գ) 4 հատ լուսանկար (3x4 չափի),
դ) զինվորական գրքույկի բնօրինակն ու պատճենը (առկայության դեպքում),
ե) անձնագրի պատճենը,
զ) ընդունելության ծառայությունների համար գանձվող 1000 դրամի վճարման անդորրագիրը:
 

Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am