Նորություններ
Տպել

 

 

 

  • Ցեղասպանության պատմության ուսումնասիրումը հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու սոցիալական վարքագծի ծագման և նրա էության մասին: Ցեղասպանությունը կարող է նախապաշարմունքների, կարծրատիպերի ձևավորման, ռասիզմի, կրոնական և էթնիկ ատելության առաջացման, ինչպես նաև խտրական վերաբերմունքի պատճառ դառնալ: Այս ամենի ծայրահեղ դրսևորումներից մեկն էլ հենց ցեղասպանությունն է:   


  • Ցեղասպանություններ տեղի են ունեցել մարդկության պատմության գրեթե ողջ ընթացքում: Նշված հանցագործության կատարման հիմքում սովորաբար տնտեսական, քաղաքական, հոգեբանական և սոցիալական գործոններն են:
  • Ցեղասպանություն ուսումնասիրողը խորքային պատկերացում է ձևավորում մարդու իրավունքների և դրա խախտումների մասին: Կատարվածի վերաբերյալ բարձրաձայնումը որոշակի համարձակությամբ է օժտում մարդկանց՝ խոսելու պատմական ճշմարտությունների մասին: 

 

  • Դաշտը համակողմանի ուսումնասիրելու համար անհրաժեշտ է խնդիրը դիտարկել նաև միջազգային իրավունքի տեսանկյունից, ինչն էլ հնարավորություն կտա՝ հասնելու ցեղասպանությունների դատապարտմանը, կանխարգելմանը, ինչպես նաև պայքար ծավալելու ժխտողականության դեմ:

 

  • Ի վերջո, նշված ոլորտի խորքային ուսումնասիրումը կնպաստի Հայոց ցեղասպանության դատապարտման, հատուցման, հետևանքների հաղթահարման ուղղությամբ նոր մոտեցումների մշակմանը և թուրքական ժխտողականության դեմ նոր թափով պայքարի ծավալմանը:

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am