- Ցեղասպանության պատմության ուսումնասիրումը հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու սոցիալական վարքագծի ծագման և նրա էության մասին: Ցեղասպանությունը կարող է նախապաշարմունքների, կարծրատիպերի ձևավորման, ռասիզմի, կրոնական և էթնիկ ատելության առաջացման, ինչպես նաև խտրական վերաբերմունքի պատճառ դառնալ: Այս ամենի ծայրահեղ դրսևորումներից մեկն էլ հենց ցեղասպանությունն է:
- Ցեղասպանություններ տեղի են ունեցել մարդկության պատմության գրեթե ողջ ընթացքում: Նշված հանցագործության կատարման հիմքում սովորաբար տնտեսական, քաղաքական, հոգեբանական և սոցիալական գործոններն են:
- Ցեղասպանություն ուսումնասիրողը խորքային պատկերացում է ձևավորում մարդու իրավունքների և դրա խախտումների մասին: Կատարվածի վերաբերյալ բարձրաձայնումը որոշակի համարձակությամբ է օժտում մարդկանց՝ խոսելու պատմական ճշմարտությունների մասին:
- Դաշտը համակողմանի ուսումնասիրելու համար անհրաժեշտ է խնդիրը դիտարկել նաև միջազգային իրավունքի տեսանկյունից, ինչն էլ հնարավորություն կտա՝ հասնելու ցեղասպանությունների դատապարտմանը, կանխարգելմանը, ինչպես նաև պայքար ծավալելու ժխտողականության դեմ:
- Ի վերջո, նշված ոլորտի խորքային ուսումնասիրումը կնպաստի Հայոց ցեղասպանության դատապարտման, հատուցման, հետևանքների հաղթահարման ուղղությամբ նոր մոտեցումների մշակմանը և թուրքական ժխտողականության դեմ նոր թափով պայքարի ծավալմանը:
|