Գրեգորի Ստենտոնը ցեղասպանության հետազոտությամբ զբաղվող լավագույն մասնագետներից է, ով համապարփակ ձևով ներկայացրել է ցեղասպանության սկիզբը, ընթացքը և հետցեղասպանական շրջանը 10 փուլերի տեսքով: Դրանք կներկայացնենք ստորև:

  • Հասարակության դասակարգում՝ ըստ կրոնական, ռասայական, էթնիկական և այլ հատկանիշների, այլ կերպ ասած՝ «մենք» ու «նրանց»-ի դասակարգում: «Նրանք»-ը միշտ ստորադասվում է  «մենք»-ին:
     
  • Հասարակության որոշակի խմբի սիմվոլիզացիա.զոհ հանդիսացող խմբին անունների և սիմվոլների միջոցով տարբերակում (օրինակ՝ Հոլոքոստի ժամանակ հրեաներին աստղերի տրամադրումը):

  • Խտրականություն. դոմինանտ խումբը ընդունում է օրենքներ և վարում խտրական քաղաքականություն՝ ոտնահարելով զոհ հանդիսացող խմբի իրավունքները: Նմանատիպ քաղաքականությունը արժանանում է հասարակության մեծամասնության հավանությունը:

  • Ապամարդկայնացում. ոճրագործ խումբը դադարում է զոհին վերագրել մարդկային հատկանիշներ և սկսում է վերաբերվել զոհին որպես կենդանու:

  • Կազմակերպում. ցանկացած ցեղասպանություն կազմակերպվում և իրականացվում է պետական մակարդակով, որում ներգրավված  են լինում նաև ոչ պետական կառույցներ:

  • Բևեռացում. զոհ հանդիսացող  խումբը մեկուսացվում է և դառնում ատելության թիրախ:

  • Նախապատրաստում. ցեղասպանության իրականացման համար մշակվում է գործողությունների  հատուկ պլան՝ հիմքում ունենալով «եթե մենք չսպանենք, նրանք մեզ կոչնչացնեն» սկզբունքը:

  • Հետապնդում. վերջնականպես հաստավում են «մահվան ցուցակները», սկսվում է գետոյավարումը, որին հաջորդում են ջարդերը:

  • Ոչնչացում. սկսվում են զանգվածային սպանությունները և ոչնչացումը:

  • Ժխտում. ցանկացած ցեղասպանության հաջորդում է ժխտման փուլը: Ոճրագործ խումբը փորձում է վերացնել բոլոր հետքերը և ապացույցները: Այս փուլը ամենից երկարատևն է, և շատ տեսաբաններ գտնում են, որ  ցեղասպանության ժխտումը ևս ցեղասպանություն :