Ռաֆայել Լեմկինը ծնվել է 1900թ. Լեհաստանում հրեական ընտանիքում: Նրա դաստիրաակության վրա մեծ ազդեցություն է ունեցել մայրը, ով վաղ տարիքից Լեմկինին սովորեցնում էր օտար լեզուներ և նրա համար կարդում համաշխարհային գրականության գլուխգործոցներ: Նա իր կրթությունը ստացել է լեզվաբանության և իրավաբանության ոլորտներում: 1928-1934թթ. եղել է Վարշավայի գլխավոր դատախազը: 1920-ականներին Լեմկինը սկսեց ուսումնասիրել 1915թ.-ի հայերի կոտորածը. որի մասին առաջին անգամ լսեց Սողոմոն Թեհլերյանի դատավարության շրջանում: Կարդալով Հիտլերի Մեյն Կաֆֆը` համոզվեց, որ նման ճակատագիր սպասվում էր նաև հրեաներին: Չնայած անձամբ չկարողացավ մասնակցել 1933թ.-ին Իսպանիայում Ազգերի լիգայի խորհրդաժողովին, Լեմկինը ուղարկեց իր առաջարկները, որտեղ նշում էր, որ ազգային, կրոնական կամ ռասայական հիմքերով մարդկանց ոչնչացումը միջազգային հանցագործություն է և կոչվում է «բարբարոսություն»: Սակայն նրա առաջարկությունն ընդունվեց թշնամական վերաբերմունքով և հատկապես ցնցեց նացիստական Գերմանիայի ներկայացուցիչներին: 1939 թ. սեպտեմբերի 1-ին Հիտլերը ներխուժեց Լեհաստան, որից հետո Լեմկինը, ի թիվս այլոց, զորակոչվեց բանակ և մարտական գործողությունների ժամանակ վիրավորվեց: Լեմկինը հրաշքով կարողացավ հասնել Շվեդիա, որտեղ նրա ձեռքում հայտնվեցին գերմանական իշխանությունների հրամանագրեր և այլ նմանատիպ փաստաթղթեր, որոնք նա իր հետ տարավ ԱՄՆ: Իր ձեռքի տակ ունեցած արխիվի հիման վրա նա գրեց իր ամենահայտնի աշխատությունը՝ «Առանցքային իրավունքը օկուպացված Եվրոպայում» վերնագրով: Հենց այս գրքում է, որ առաջին անգամ կիրառում է ցեղասպանություն տերմինը: Լեմկինը ջանք չխնայեց, որպեսզի այս տերմինը ներգրավի միջազգային իրավունքում և 1948թ. դեկտեմբերի 9-ին ընդունվեց Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան: Նա մահացավ 59 տարեկան հասակում սրտի կաթվածից; Թաղմանը ներկա էին ընդամենը 7 հոգի իսկ ծախսերը հոգաց Ամերիկայի հրեական համայնքը: ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում հազիվ թե գտնվի այս մարդու վերաբերյալ որևէ հիշատակություն, մինչդեռ նրա կողմից ստեղված տերմինը մնաց և այսօր էլ կա: |