Ցեղասպանություն և էթնիկ զտում հասկացությունները հաճախ նույնականացվում են, մինչդեռ դրանց մեջ առկա են տարբերություններ, որոնց կանդրադառնանք ստորև:
Ցեղասպանության վերջնական նպատակը որոշակի խմբի լիակատար ոչնչացումն է, իսկ էթնիկ զտումը` որոշակի տարածքից խմբին բռնի դուրս բերելը: Գիտական գրականության մեջ այս երկու տերմինների վերաբերյալ չկա միասնական մոտեցում, մինչդեռ նույնը չի կարելի ասել ՄԱԿ-ի մասին, որը սահմանում է այս երկուսի տարբերությունները:
Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 2–րդ հոդվածում ցեղասպանություն է համարվում նշված ցանկացած գործողություն, որը կատարվում է ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական հիմքով՝ խմբի լիակատար կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ։
Էթնիկ զտումը որոշակի տարածքից խմբերի հեռացման գործընթացն է: Այստեղ չկա խումբը ոչնչացնելու հատուկ մտադրություն: Էթնիկ զտման դեպքում էլ որպես որոշիչ գործոն հանդիսանում է ազգային, կրոնական, էթնիկական կամ ռասայական պատկանելությունը: էթնիկ զտման ժամանակ տվյալ տարածքում ապրող բնակչությունը կարող է հեռացվել և բռնի վերաբնակեցվել մեկ այլ շրջանում:
Ցեղասպանությունը, ի տարբերություն էթնիկ զտումների, ՄԱԿ-ի կողմից դիտարկվում է որպես առանձին հանցագործության տեսակ, որը պատժելի է միջազգային իրավունքով:
Վերադառնալ
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am