Նորություններ
Տպել
  • Առաջին փուլում ատելության ալիքը զսպելու համար անհրաժեշտ է ռասայական և էթնիկ հանդուրժողականության, փոխըմբռնման մթնոլորտի ձևավորում:

  • Սիմվոլիզացիայի դեմ պայքարելու համար կարևոր է ատելության խորհրդանիշների օրենքով արգելումը (օրինակ՝ Հոլոքոստի ժամանակ հրեաներին աստղերի տրամադրումը)

  • Խտրականության բացառման համար անհրաժեշտ է քաղաքական կամքի ու հավասար իրավունքների ապահովում հասարակության բոլոր խմբերի համար:

  • ԶԼՄ-ներով պետք է արգելել ատելության քարոզը, իսկ քարոզողին՝ պատժել օրենքի ամբողջ խստությամբ:

  • ՄԱԿ-ի և միջազգային հեղինակավոր այլ կառույցների կողմից անհրաժեշտ քայլեր պետք է ձեռնարկվեն՝ պատասխանատվության ենթարկելու ցեղասպան կառավարություններին՝  ստեղծելով միջազգային հետաքննիչ  հանձնաժողով­ներ

  • Ցեղասպանության կանխարգելման համար հարկավոր է աջակցել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին, զինաթափել ծայրահեղականներին և նրանց նկատմամբ կիրառել միջազգային պատժամիջոցներ:

  • Պատժելի են համարվում բոլոր այն գործողությունները, որոնք սահմանված են ՄԱԿ-ի «Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածով:
     
  • Հետապնդման փուլում միջազգային կառույցների միջամտությունն ունի կենսական նշանակություն, որի միջոցով էլ զոհ համարվող խումբը կստանա ինքնապաշտպանություն իրականացնելու  աջակցություն:

  • Սպանությունների փուլում միայն արդյունավետ և շուտափույթ ձեռնարկված քայլերը կարող են դադարեցնել ցեղասպանությունը (օրինակ՝ անվտանգության գոտիների ստեղծումը միջազգային կառույցի կողմից, ինչն էլ կդառնա փրկության օղակ):

  • Ժխտման դեմ պայքարի լավագույն միջոցը միջազգային դատական ատյանների ձևավորումն է, ինչպես, օրինակ, Հարավսլավիայի և Ռուանդայի տրիբունալները:

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am