- Առաջին փուլում ատելության ալիքը զսպելու համար անհրաժեշտ է ռասայական և էթնիկ հանդուրժողականության, փոխըմբռնման մթնոլորտի ձևավորում:
- Սիմվոլիզացիայի դեմ պայքարելու համար կարևոր է ատելության խորհրդանիշների օրենքով արգելումը (օրինակ՝ Հոլոքոստի ժամանակ հրեաներին աստղերի տրամադրումը)
- Խտրականության բացառման համար անհրաժեշտ է քաղաքական կամքի ու հավասար իրավունքների ապահովում հասարակության բոլոր խմբերի համար:
- ԶԼՄ-ներով պետք է արգելել ատելության քարոզը, իսկ քարոզողին՝ պատժել օրենքի ամբողջ խստությամբ:
- ՄԱԿ-ի և միջազգային հեղինակավոր այլ կառույցների կողմից անհրաժեշտ քայլեր պետք է ձեռնարկվեն՝ պատասխանատվության ենթարկելու ցեղասպան կառավարություններին՝ ստեղծելով միջազգային հետաքննիչ հանձնաժողովներ:
- Ցեղասպանության կանխարգելման համար հարկավոր է աջակցել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին, զինաթափել ծայրահեղականներին և նրանց նկատմամբ կիրառել միջազգային պատժամիջոցներ:
- Պատժելի են համարվում բոլոր այն գործողությունները, որոնք սահմանված են ՄԱԿ-ի «Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածով:
- Հետապնդման փուլում միջազգային կառույցների միջամտությունն ունի կենսական նշանակություն, որի միջոցով էլ զոհ համարվող խումբը կստանա ինքնապաշտպանություն իրականացնելու աջակցություն:
- Սպանությունների փուլում միայն արդյունավետ և շուտափույթ ձեռնարկված քայլերը կարող են դադարեցնել ցեղասպանությունը (օրինակ՝ անվտանգության գոտիների ստեղծումը միջազգային կառույցի կողմից, ինչն էլ կդառնա փրկության օղակ):
- Ժխտման դեմ պայքարի լավագույն միջոցը միջազգային դատական ատյանների ձևավորումն է, ինչպես, օրինակ, Հարավսլավիայի և Ռուանդայի տրիբունալները:
|