• Ռուանդայի ցեղասպանությունը (թութսիների ցեղասպանություն) այնտեղ ապրող երկու էթնիկ խմբերի՝ հութուների ու թութսիների (վերջիններս համարվում էին ավելի խելացի և ունևոր) երկարամյա հակասությունների արդյունք էր: Հութու ազգաբնակչությունը, որ երկրում մեծամասնություն էր կազմում, մի քանի ամիս հետապնդումներ է իրականացրել թութսիների նկատմամբ։
• 1994 թ. ապրիլի 6-ին Ռուանդայի նախագահի ինքնաթիռը կործանվեց, ինչն էլ պատճառ դարձավ զանգվածային բռնությունների ծավալման:
• Ցեղասպանությունն իրականացվել է 1994 թ. ապրիլի 6-ից հուլիսի 18-ը: 100 օրվա ընթացքում ավելի քան 800.000 մարդ է սպանվել:
• Ցեղասպանությունն իրականացրել է շուրջ 200.000 մարդ:
• Հութուները և թութսիները խոսում էին նույն լեզվով, ունեին նույն ավանդույթները: Նրանք որոշակիորեն տարբերվում էին արտաքին տեսքով (մաշկի գույն, հասակ և այլն):
• Ցեղասպանությունն իրականացվել է ուժային բոլոր կառույցների, մասնավորապես «ԻՆՏԵՐՀԱՎՄԵ» կոչվող մարմնի կողմից:
• Հութուների կողմից խաղաղ բնակչությանը տրամադրվում էին մաչետեներ, որով էլ կատարվում էին սպանությունները:
• Ի տարբերություն Հայոց ցեղասպանության՝ Ռուանդայի ցեղասպանությունն իրականացվում էր բացահայտորեն, գործողությունների ծրագիրը հրահանգվում էր ռադիոյով:
• Թեև ցեղասպանության իրականացման ժամանակ ՄԱԿ-ի անվտանգության ուժերը գտնվում էին Ռուանդայում, սակայն գործողություններին միջամտելու մանդատ չունեին:
• Ցեղասպանությունից հետո Արուշայում ձևավորվեց միջազգային դատական ատյան (միջազգային տրիբունալ) ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 955 բանաձևի համաձայն:
• Ցեղասպանությունը մեծ վնաս հասցրեց երկրի ողջ տնտեսությանը:
Վերադառնալ
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am