Լիբանանցի արաբ իրավագետ, պատմաբան Մուսա Բրենսը 1960-ական թվականերին սկսեց մանրամասն ուսումնասիրել Հայոց ցեղասպանության ծրագրման և գործադրման ամբողջ պատմությունը և պատրաստեց գիտական ծավալուն ուսումնասիրություն (ավելի քան 600 տպագիր էջ ծավալով, ֆրանսերեն լեզվով): Իր աշխատության մեջ Բրենսը պարզաբանեց 1915 թ.-ի հայերի կոտորածների ցեղասպանական բնույթը և ցույց տվեց պետությունների անտարբերությունն ու մեղսակցությունը:
1967թ. Մուսա Բրենսը Փարիզում մասնակցեց «Ոճիրների կանխարգելմանը» նվիրված միջազգային գիտաժողովին, որտեղ Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ տեղի ունեցած ոճրագործություններին տվեց նոր անվանում՝ արմենոցիդ (հայասպանություն): Ի տարբերություն Լեմկինի, ով, ստեղծելով գենոցիդ (ցեղասպանություն) տերմինը, ցանկանում էր ցույց տալ ողջ մարդկությանը սպառնացող վտանգը, Մուսա Բրենսը նեղացրեց հասկացության շրջանակը և դրան տվեց էթնիկ բնութագրում: Արմենոցիդ տերմինն ունի ոչ միայն լեզվաբանական, այլ նաև քաղաքական կողմ, որը նպատակ ունի մատնացույց անել հայերի՝ որպես էթնոսի ոչնչացումը:
Վերադառնալ
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am