Ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնման մասին
Ադոլֆ Հիտլերը այս խոսքերը ասել է 1939թ. օգոստոսի 29-ին Օբերզալբերգ քաղաքում՝ Լեհաստան ներխուժելուց օրեր առաջ: Նա իր գեներալներին կոչ էր անում սպանել անխնա թե՛ կանանց, թե՛ երեխաների՝ չմտածելով հասարակական կարծիքի մասին:
Հիտլերի՝ հայերին վերաբերող խոսքերի մասին 1954թ. գրել է բրիտանական ՛՛The Times՛՛ պարբերականը. «Ես Արեւելք եմ ուղարկել իմ զինվորներին եւ հրամայում նրանց անգթաբար սպանել բոլոր կանանց, երեխաներին եւ տղամարդկանց: Միայն նման կերպ մենք կշահենք այն կենսական տարածքը, որ մեզ անհրաժեշտ է ապրելու համար: Ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»:
Կան նաև տեսակետներ, որ իրականում գոյություն է ունեցել Հիտլերի հայտնի ելույթի երկու տարբերակ: Մեկում նա խոսել է հայերի մասին, մյուսում փոփոխություններ են արվել, և երկուսն էլ հետագայում հայտնաբերվել են (Վիլհելմ Կանարիսը` գերմանական ռազմական հետախուզության ղեկավարը, փոխել է Հիտլերի ելույթի տեքստը` ջնջելով հայերին վերաբերող տողերը):
Վերադառնալ
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am