Բրիտանացի իրավաբան, պատմաբան և դիվանագետ Ջեյմս Բրայսը բազմիցս աչքի է ընկել իր հայանպաստ գործունեությամբ: Նրա ջանքերով 1893թ. հիմնվում է անգլո-հայկական ընկերակցությունը: Բրայսի հայանպաստ գործունեությունը նոր թափ է ստանում համիդյան ջարդերից հետո: Բրիտական և ամերիկյան մամուլում հանդես է գալիս հայանպաստ բազում հոդվածներով:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա առաջիններից էր, ով բարձրաձայնեց օսմանյան կայսրությունում տեղի ունեցող հայաջինջ քաղաքականության մասին՝ խոսելով բրիտանական պառլամենտում:
Ջեյմս Բրայսի ամենակարևոր աշխատություններից է՝ «Հայերի վիճակն Օսմանյան կայսրությունում 1915-1916» փաստաթղթերի ժողովածուն, որը հայտնի է նաև «Կապույտ գիրք» անվանմամբ: Գրքի կարևորությունը պայմանավորված է դրանում զետեղված փաստաթղթերով, վկայություններով, որոնք հիմնականում պատկանում են օտարերկրացի ականատեսներին:
Ջեյմս Բրայսը դատապարտել է նաև քեմալականների՝ Կիլիկայի հայերի նկատմամբ վարած քաղաքականությունը ցույց տալով, որ նրանք ոչնչով չեն զիջում երիտթուրքերին:
Վերադառնալ
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am