Նորություններ
Տպել

 Դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենի նախաձեռնությամբ և ջանքերով 1922թ.-ին Սայդայում բացվում է որբանոց, որը 1928թ.-ին տեղափոխվում է Բեյրութի մերձակայքում գտնվող Ջիբեյլ ավան և կոչվում «Թռչնոց բույն»: Այնտեղ խնամվել ու կրթվել են Ցեղասպանությունից փրկված հազարավոր որբեր, ովքեր Յակոբսենին երախտագիտությամբ կոչում էին «մամա»:

1970թ.-ին «Թռչնոց բույնը» հանձնվել է Կիլիկիո կաթողիկոսության տնօրինությանը: «Թռչնոց բույնում» կարող են սովորել մշտապես Ջիբեյլում բնակվող հայ ընտանիքների երեխաները: Մերձավոր Արևելքում հիմնված ամենամեծ որբանոցներից է «Թռչնոց բույնը»:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շարքում «Թռչնոց բույն» որբանոցի ամենահին շենքերից մեկում բացվեց Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Պեզիքյան» թանգարանը: Այն անվանվել է ի հիշատակ Արամ Պեզիքյանի, ով, 6 տարեկանում հայտնվելով մազապուրծ եղած հազարավոր որբերի շարքում, պատսպարվել է այս մարդասիրական հաստատությունում: 
Թանգարանի նյութերն անգլերեն են, ուղեկցվում են հայերեն, ֆրանսերեն ու արաբերեն թարգմանությունով: Ցուցադրությունը կազմված է երեք բաժիններից՝ «Ցեղասպանություն», «Որբություն» և «Վերածնունդ»: Դրանք ներկայացնում և իմաստավորում են որբերի անցած ճանապարհն ըստ փուլերի: Թանգարանում լուսա-տեսա-ձայանային էֆեկտներն էլ ավելի ազդեցիկ և իրական են դարձնում ցուցադրությունը (օրինակ,թանգարանի մուտքից լսվում է որբերի լացի ձայնը):


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am