Միսիոներուհի Կարեն Եպպեն ծնվել է 1876թ. Դանիայում: Նա, ինչպես շատերը, եվրոպական մամուլից է լսել համիդյան կոտորածների մասին:Մասնակցելով հումանիստ Օգե Մեյեր Բենդինսենի դասախոսությանը՝ որոշում է միանալ «Հայերի դանիացի ընկերները» հումանիտար կազմակերպությանը: 1903թ. հաստատվում է Ուրֆայում: Ընդամենը 27 տարեկան էր Կարեն Եպպեն, երբ ստանձնեց ավելի քան 300 որբերի խնամակալությունը՝ հոգալով նրանց բոլոր կարիքները:
1917թ. հիվանդության պատճառով առժամանակ ստիպված էր ետ գնալ Դանիա, սակայն 1921թ. կրկին վերադարձավ Հալեպ:
Նա իր դասախոսությունների և հրատարակված հոդվածների միջոցով ամեն կերպ փորձել է աշխարհին տեղյակ պահել հայերի դեմ կատարվող հանցագործությունների մասին: Եվրոպայում հավաքագրված գումարների շնորհիվ ստեղծել է «փրկության կայաններ»՝ ստրկությունից ազատ արձակելով ավելի քան 2000 հայ աղջիկների և կանանց:
Եպպեն պարգևատրվել է «Պատվո լեգեոնի ասպետ» դանիական ամենաբարձր մեդալով: Նա Ֆրանսիայի իշխանությունների կողմից պարգևատրվել է հատուկ մեդալով՝ որպես Ազգերի լիգայի լիազոր ներկայացուցիչ:
Կարեն Եպպեն մահացել է 1935թ. հուլիսի 7-ին: Նրա խնդրանքով հուղարկավորությունը տեղի է ունեցել Հայ առաքելական եկեղեցու թաղման ծիսակարգով: Եպպեի կողմից հիմնադրված Հալեպի մանկատունը 1947թ. վերածվել է ավագ դպրոցի և մինչ օրս շարունակում է իր գործունեությունը: Հալեպում դրված է նաև Եպպենի հուշաքարը, որի վրա գրված է՝ «Հայերի պահապան հրեշտակը»:
Վերադառնալ
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am