1917թ. հիվանդության պատճառով առժամանակ ստիպված էր ետ գնալ Դանիա, սակայն 1921թ. կրկին վերադարձավ Հալեպ: Նա իր դասախոսությունների և հրատարակված հոդվածների միջոցով ամեն կերպ փորձել է աշխարհին տեղյակ պահել հայերի դեմ կատարվող հանցագործությունների մասին: Եվրոպայում հավաքագրված գումարների շնորհիվ ստեղծել է «փրկության կայաններ»՝ ստրկությունից ազատ արձակելով ավելի քան 2000 հայ աղջիկների և կանանց: Եպպեն պարգևատրվել է «Պատվո լեգեոնի ասպետ» դանիական ամենաբարձր մեդալով: Նա Ֆրանսիայի իշխանությունների կողմից պարգևատրվել է հատուկ մեդալով՝ որպես Ազգերի լիգայի լիազոր ներկայացուցիչ: Կարեն Եպպեն մահացել է 1935թ. հուլիսի 7-ին: Նրա խնդրանքով հուղարկավորությունը տեղի է ունեցել Հայ առաքելական եկեղեցու թաղման ծիսակարգով: Եպպեի կողմից հիմնադրված Հալեպի մանկատունը 1947թ. վերածվել է ավագ դպրոցի և մինչ օրս շարունակում է իր գործունեությունը: Հալեպում դրված է նաև Եպպենի հուշաքարը, որի վրա գրված է՝ «Հայերի պահապան հրեշտակը»: |