Նորություններ
Տպել

  «1915թ. թուրքական կառավարությունը սկսեց Փոքր Ասիայում ապրող հայերի նկատմամբ անխնա զանգվածային կոտորածի ու տեղահանությունների քաղաքականություն վարել: 300 կամ 400 հազար տղամարդկանց, կանանց ու երեխաների մի մասն անցավ ռուսական տարածք, մյուս մասն էլ՝ Պարսկաստան ու Միջագետք: Փոքր Ասիան հիմնավորապես մաքրվեց հայերից բոլոր հնարավոր միջոցներով: Մոտավոր հաշվարկով այդ բռնացումներին ենթարկվեցին 1 ¼ միլիոն հայեր, որոնց կեսից ավելին սպանվեցին: Ոչ մի կասկած չկա, որ այդ ոճրագործությունը մտահղացվել ու իրականացվել է քաղաքական շարժառիթներով …»։

«Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» (Փաստաթղթերի և նյութերի ժողովածու) գրքից մի հատված:

Պետք է նշել, որ Չերչիլը 1941թ. օգոստոսի իր ելույթում անդրադարձել է նաև նացիստների վայրագություններին՝ նշելով. «Մենք գործ ունենք մի հանցագործության հետ, որը դեռևս անվանում չունի»:

Եվ միայն ավելի ուշ իրավաբան Ռաֆայել Լեմկինը ստեղծեց «ցեղասպանություն» եզրույթը` նկատի ունենալով երկու զանգվածային ոճրագործությունները` Հայոց ցեղասպանությունը և Հոլոքոստը:


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am