«1915թ. թուրքական կառավարությունը սկսեց Փոքր Ասիայում ապրող հայերի նկատմամբ անխնա զանգվածային կոտորածի ու տեղահանությունների քաղաքականություն վարել: 300 կամ 400 հազար տղամարդկանց, կանանց ու երեխաների մի մասն անցավ ռուսական տարածք, մյուս մասն էլ՝ Պարսկաստան ու Միջագետք: Փոքր Ասիան հիմնավորապես մաքրվեց հայերից բոլոր հնարավոր միջոցներով: Մոտավոր հաշվարկով այդ բռնացումներին ենթարկվեցին 1 ¼ միլիոն հայեր, որոնց կեսից ավելին սպանվեցին: Ոչ մի կասկած չկա, որ այդ ոճրագործությունը մտահղացվել ու իրականացվել է քաղաքական շարժառիթներով …»։ |