2019թ. հունվարի 15-ին Դ. Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը (Elie Wiesel Genocide and Atrocities Prevention Act): Այս ակտը ընդունվել է Սենատի ու Սպիտակ տան կողմից:
Ցեղասպանությունների եւ վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտի դրույթներն են՝
-
Ստեղծել զանգվածային վայրագությունների կանխարգելման հանձաժողով (Task Force):
Հանձնաժողովի ղեկավարումը կստանձնի ԱՄն պետքարտուղարը: Պետքարտուղարը, համագործակցելով հանձնաժողովի անդամների հետ, 180 օրվա ընթացքում պարտավորվում է է Կոնգրեսին ներկայացնել զեկույց, որում կամփոփվի ԱՄՆ կառավարության կատարած աշխատանքները և ջանքերը զանգվածային վայրագությունները կանխարգելելու ուղղությամբ:
- National Intelligence-ի նախագահը պարտավորվում է Կոնգրեսին տարեկան զեկույց ներկայացնել ՝ նշելով զանգվածային վայրագությունների և ցեղասպանության վտանգի տակ գտնվող երկրները:
-
Հիմնել ճգնաժամերի հաղթահարման համընդհանուր հիմնադրամ
Հիմնադրամը միջոցներ կտրամադրի կոնֆլիկտների և ճգնաժամերի հաղթահարման համար: Նշենք, որ դեռ 2010թ.-ից այն ոչ պաշտոնական գործունեություն է ծավալել՝ միաժամանակ աջակցելով Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությանը, Գվինեային և Հորդանանին:
Հիշեցնենք, որ Էլի Վիզելը ազգությամբ հրեա գրող, լրագրող, հասարակական գործիչ, պրոֆեսոր, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է, Հոլոքոստի վերապրող: Հայտնի է Հոլոքոստի, ցեղասպանագիտության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր աշխատություններով, բազմիցս հանդես է եկել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կոչով:
|